|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի վտանգը16:55 Yerevan | 12:55 GMT | Friday 25 January 2008Գոհար Բարսամյան Շվեյցարական առողջարանային քաղաք Դավոսում կրկին քննարկվում են համաշխարհային էկոնոմիկայի հարցեր: Փորձագետների կանխատեսմամբ` ամերիկյան էկոնոմիկայի հետաճը կերկարաձգվի ավելի, քան կանխատեսվում էր, իսկ նրա հետեւանքները կվերաբերեն ողջ աշխարհին: Նյու Յորքի համալսարանի պրոֆեսորը դեռ անցյալ տարի նախազգուշացրեց համաշխարհային տնտեսական լուրջ ճգնաժամի մասին, սակայն չհամոզեց: Այս տարի արդեն 300 մարդ հոտնկայս լսեց նրա դասախոսությունը: «Հարցը այն չէ, թե ամերիկյան տնտեսությունն անկում կապրի, թե ոչ: Նա պետք է վթարային վայրէջք կատարի, ինչը կուղեկցվի 4 եռամսյակների ընթացքում համախառն ներքին արդյունքի նվազմամբ: Դաշնային պահուստային համակարգը այն ուշ գրանցեց: Խոսքը ծանր ռեցեսիայի մասին է, որը կվերաբերի ողջ աշխարհին», - ասել է Նուրիել Ռուբինը: Նա ընդգծել է, որ դա ոչ թե հարբուխ է, այլ թոքաբորբ: Փաստացի` առաջիկայում հիփոթեկային «պղպջակները» կպայթեն Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իռլանդիայում եւ Ֆրանսիայում: Որոշ փորձագետներին չի համոզում այն, որ տնտեսական համակարգերը փոխկապակցված չեն, աշխարհի մյուս մասը, մասնավորապես` Հնդկաստանը եւ Չինաստանը, ունի աճող տնտեսություն: Բորսաներում ընդհանուր անկումը հաստատում է, որ ներդրողները 2008 թվականին պատրաստվում են համաշխարհային տնտեսության անկմանը: Բանավեճերի ընթացքում քչերը հերքեցին այդ հոռետեսությունը: Նույնիսկ Չինաստանի պատվիրակությունը իր մտահոգությունը հայտնեց: Պրոֆեսոր Յուն Դինը մասնավորապես հայտնել է, որ Չինաստանի տնտեսության աճը դանդաղել է, եւ դա կդժվարացնի 24 միլիոն նոր աշխատատեղերի ստեղծումը: Սա անհրաժեշտություն է այս երկրում աշխատունակ աճող բնակչությանը աշխատանքի տեղավորելու համար: Իսկ Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Քամալ Նաթահը ասել է. «Ես չեմ կարծում, որ ճգնաժամը էական ազդեցություն կունենա Հնդկաստանի վրա»: Նա այս իրողությունը պայմանավորում է նրանով, որ Հնդկաստանում տնտեսության աճը հիմնված է ներքին սպառման վրա, ինչը չի կրճատվել, եւ մենք կավելացնենք ներկրումը»: Այլ կերպ ասած` Հնդկաստանը զարգացող ուժ է, որին հարկ է հաշվի առնել: Փորձագետները համոզված են, որ աշխարհի տնտեսության գլոբալացումը փոխել է աշխարհում տնտեսական հաշվեկշիռը: Աշխարհի առաջատար բորսաներում բաժնեթղթերի գնանշման կտրուկ անկումը համաշխարհային մամուլի գլխավոր թեման է: Այսպես` ֆրանսիական «Մոնդ» թերթը գրում է. «Միայն հրաշքը կարող է փրկել ԱՄՆ-ի խոշորագույն ազգային տնտեսությունը հետաճից: Հիփոթեկային ճգնաժամը Միացյալ Նահանգներում վաղուց փոխակերպվել է ողջ տնտեսության համընդհանուր ճգնաժամի: Եվ առավել մտահոգիչ է հոգեբանական գործոնը, որը համարյա թե չի հսկվում: Եթե երեկ ցանկացած մարդ կարող էր վարկ ստանալ ցանկացած տոկոսներով, ապա այսօր գումար ոչ ոքի չեն տալիս: Կորցրած հավասարակշռվածությունը վերականգնելու համար անհրաժեշտ է վերադառնալ ճշմարտությանը եւ թափանցիկությանը: Դա վերաբերում է թե բանկերին, թե պատասխանատու մենեջերներին»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |