“Zhamanak” Armenian-American Political Daily

Նորից Դալմայի այգիների մասին

13:58 Yerevan | 9:58 GMT | Wednesday 23 January 2008

Գագիկ Աբգարյան

Երեկ Դալմայի այգիների նախկին հողատերերի մի պատվիրակություն էր եկել մեր թերթի խմբագրություն:

Այցի նպատակը նրանք այսպես բացատրեցին. «Անցած հինգշաբթի օրը, երբ մենք գնացել էինք կառավարություն, խնդրել էինք, որ գեթ մեկ անգամ մեզ անձամբ վարչապետը ընդունի, իրազեկ դառնա մեր դարդ ու ցավին: Բայց քանի որ վարչապետին հասցեագրված բաց նամակին էլ որեւէ պատասխան չստացանք, ստիպված ենք նորից փորձել մամուլի միջոցով շարունակել ոչ մի կերպ չստացվող մեր երկխոսությունը»: Նրանք եկել էին մեր միջոցով վարչապետին տեղեկացնելու, որ իրենց հողակտորներում անօրինական սեփականատերերը շարունակում են շինարարական աշխատանքները, չնայած իրենց գրած բաց նամակին դեռ վարչապետը որեւէ դրական կամ բացասական վերաբերմունք ցույց չի տվել. «Վարչապետին գրած մեր դիմումից հետո մարդիկ շարունակում են իրենց գործը»: Հիշեցնենք, որ խոսքը գնում է օրերս Դալմայի այգիներում, Լենինգրադյան փողոցի կողմից, ծառերի նոր կոտորածի մասին: Մեկ օրվա ընթացքում կտրվել են տասնյակ ծառեր: Բանն այն է, որ քաղաքապետարանը աճուրդով վաճառել է Սուսաննա Ներսիսյանին ու էլի երկու հողօգտագործողների պատկանող հողակտորները եւ նորահայտ սեփականատերերը սկսել են իրենց շինարարական աշխատանքները: Եվ սա այն դեպքում, որ Ս.Ներսիսյանին պատկանող հողակտորի վրա եղել է դատական արգելանք, բայց անգամ դա չի խանգարել քաղաքապետարանին վաճառել այն: Նրանց պնդմամբ` հողագործների արդար բողոքը շրջանցելու նոր մարտավարություն են որդեգրել իշխանությունները. «Աճուրդով հողակտոր գնած բոլոր սեփականատերերը վերավաճառում, ավելի ճիշտ վերագրանցում են իրենց ձեռք բերած հողը, այդպիսով թաքնվելով բարեխիղճ գնորդի անվան տակ», - ասում է Ս.Ներսիսյանը: Ըստ նրանց, այս քայլով քաղաքապետարանը իր ձեռքերը լվանում, քաշվում է մի կողմ` իրար դեմ հանելով օրինական հողօգտագործողներին ու անօրինական գնորդներին: «Երբ նրանց հետ խոսում ենք, նրանք հանում են սեփականության վկայականները եւ ասում, որ մենք ձեր հանդեպ որեւէ պարտավորություն չունենք: Մենք այս հողը գնել ենք», - նշում էին մեր այցելուները:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.