“Zhamanak” Armenian-American Political Daily

ՌԴ. արդարադատություն

12:44 Yerevan | 8:44 GMT | Thursday 17 January 2008

Ռուսաստանյան «Վեդեմոստի»-ի փոխանցմամբ` ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու դեմ հարուցված գործի շրջանակներում 2006թ. մարտին կալանված ընկերության փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի հարցով լսումները ՌԴ-ի գերագույն դատարանում հետաձգվել են մինչեւ հունվարի 22-ը:

«Ֆայնենշլ թայմս»-ը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, համաձայն որի` Ալեքսանյանը պետք է շտապ բուժում անցնի մասնագիտացված կլինիկայում, ռուսաստանցի պաշտոնյաները չեն կատարում: Ավելին` երեկ ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահ Վ.Ալեքսանյանը հիվանդ է ՁԻԱՀ-ով, այս մասին ՌԴ գերագույն դատարանում հայտարարել է դատախազ Վլադիմիր Խոմուտովսկին: Ալեքսանյանի փաստաբանները դատարանում գանգատարկում են իրենց պաշտպանյալի կալանքի երկարաձգումը: Ի պատասխան լրագրողների հարցերի` փաստաբան Ելենա Լվովան որեւէ մեկնաբանություն չի տալիս, փաստաբանները հայտարարել էին, թե Ալեքսանյանը տառապում է կյանքի համար վտանգավոր հիվանդությամբ, բանտում կարող է մահանալ. «Նրա վիճակն այնքան ծանր է, որ նա կարող է մահանալ ցանկացած պահի», - «Ֆայնենշլ թայմս»-ին ասել էր Ելենա Լվովան` նշելով, որ հիվանդությունը բացահայտել իր պաշտպանյալն իրեն չի լիազորել: Ըստ «Վեդեմոստի»-ի` Ալեքսանյանը ներկա է եղել դատական վերջին նիստին եւ նշել է, որ հուսով է, թե կապրի մինչեւ հունվարի 22-ը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.