|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Էներգետիկ խնդիրներ Իրանում12:28 Yerevan | 8:28 GMT | Thursday 17 January 2008Գ.Բ. Իրանը անբարոյական է համարել Թուրքմենստանի որոշումը` ցուրտ ձմռանը գազի մատակարարումը դադարեցնելու մասին: Թուրքմենստանը դա բացատրում է գնային համաձայնագրերի վերանայմամբ: Այդ մասին տեղեկացնում է Իրանի ռադիոն: Թուրքմենստանը Իրանին վաճառում է օրական 23 միլիոն խորանարդ մետր գազ եւ այդ գազամատակարարումը դադարեցրել է տեխնիկական հիմնախնդիրների պատճառաբանությամբ: Այս համաձայնագրի ժամկետը լրանում է 2024 թվականին: «Պայմանագիրը թափանցիկ է: Թուրքմենները կամենում են չեղյալ հայտարարել այն եւ նոր պահանջներ առաջ քաշել», - ասել է Իրանի նավթային արդյունաբերության փոխնախարար Աքբար Տարկանը: Իրանական հեռուստատեսության տեղեկատվությամբ` Թուրքմենստանը կամենում է կրկնապատկել գազի գինը` այն հասցնելով մինչեւ 140 դոլարի` հազար խորանարդ մետրի համար: Իրանի նավթային արդյունաբերության նախարար Գոլամհոսեյն Նոզարին ավելի վաղ ասել է, որ Իրանը բանակցություններ կվարի նոր գների շուրջ, եթե մատակարարումները վերսկսվեն: Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կիրակի օրը հայտարարել է, որ Իրան տանող գազատարի վերականգնումը դադարեցվել է` անբավարար ֆինանսավորման պատճառով: Իրանը Թուրքմենստանից ստացել է մոտավորապես իրեն անհրաժեշտ գազի 5 տոկոսը: Գազի մատակարարման դադարեցումը հանգեցրել է էներգամատակարարման խափանումների երկրի առանձին շրջաններում, ինչպես նաեւ ստիպել է Իրանին կրճատել Թուրքիա արտահանվող գազի ծավալները: Իրանը մարտի կեսերին ակնկալում է «Գազպրոմի»` համագործակցությունը զարգացնելու առաջարկը: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Գոլյամ Հոսեյն Նոզարին: Նա ընդգծել է, որ «Գազպրոմը» շահագրգիռ է Իրանի նավթային եւ գազային հանքավայրերի մշակմամբ: Նախարարը հիշեցրել է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները եւ «Գազպրոմի» ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել Մերձկասպյան պետությունների գագաթնաժողովի կուլիսներում, որը տեղի է ունեցել անցյալ տարի, Թեհրանում: Ինչպես հայտարարվել է էներգետիկայի հարցերով ռուս-իրանական մշտական հանձնաժողովի չորրորդ նիստում, Ռուսաստանը եւ Իրանը ջանում են ակտիվացնել երկկողմ կապերը նավթի եւ գազի, էլեկտրաէներգիայի եւ ածխային արդյունաբերության ոլորտներում: Կողմերը ողջունել են ռուսական նավթագազային առաջատար ընկերությունների մասնակցությունը իրանցի գործընկերների հետ` հետախուզման, ածխաջրածնային հումքի արդյունահանման եւ մշակման, ինչպես նաեւ բնական գազի պահեստարանների շինարարության եւ այլ ոլորտներում: Բացի այդ, «Գազպրոմի» ներկայացուցիչները հայտարարել են դիագնոստիկայի, վերանորոգման, շահագործման, արդյունավետ փոխադրման, էներգաապահովման բարելավման եւ Իրանի գազատրանսպորտային ցանցի արդիականացման ցանցում համագործակցության պատրաստակամության մասին: n
Ռուսաստանը փոխում է իր վերաբերմունքը Իրանի նկատմամբ
Իրանի հիմնախնդրի շուրջ առաջատար պետությունների խորհրդակցությունների հերթական փուլը կանցկացվի Բեռլինում, փետրվարին: Ըստ որում` հանդիպումը պետք է կայանա արտգործնախարարների մակարդակով: Նախորդ երկուսի համեմատությամբ` կայանալիք այս խորհրդակցության ժամանակ հարցին ավելի խիստ մոտեցում կդրսեւորեն: Որոշ փորձագետների կարծիքով` դա կապված է Մոսկվայի հիասթափության հետ, քանի որ Թեհրանը չի կատարել նրա առաջարկները ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ, ինչը պահանջում են նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրան կատարած իր վերջին այցի ժամանակ առաջարկել է զրոյական մակարդակի հասցնել Իրանի միջուկային դոսյեն: Դեռ մինչեւ վերջին ժամանակներս Մոսկվան փորձում էր համոզել վեցնյակի երկրներին, որպեսզի գովաբանեն Իրանին` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցելու համար: Սակայն դրական պատասխան, այդուամենայնիվ, չի ստացել: Թեպետ Բուշերի ատոմակայանի վերջնական շահագործման ժամանակացույցը ճշտված չէ, այդուամենայնիվ Ռուսաստանը կատարել է իր բոլոր պարտավորությունները եւ վառելիք է մատակարարել Բուշերին: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կրկին հայտարարել է, որ Իրանը միջազգային ահաբեկչությունը սատարող երկիր է եւ կոչ է արել հակազդել Թեհրանից եկող վտանգին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |