|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ճամպրուկները կապելու իսկական ժամանակը13:29 Yerevan | 9:29 GMT | Wednesday 16 January 2008 Իշխանություններն, անշուշտ, ձայներ ունեն: Մի 50-100 հազար: Որը, ինչպես հասկանում եք, բնավ էլ բավարար չէ հաղթանակի համար: Սերժ Սարգսյանը պետք է Արտաշես Գեղամյանից տարիներ առաջ խնայած 0-ն ավելացնի էս եղածին, որ մի բան դուրս գա: Ո՞րն է ամենակարճ ճանապարհը: Առաջին, եւ իշխանավորների տեսակետից ամենահեշտ ճանապարհը վախեցնելն է. էս կանենք, էն կանենք, էս բարեկամիդ համար վատ կլինի, էն մյուսի եւ այլն` այդ շարքից: Սա շատ պրիմիտիվ եւ այսօր արդեն չաշխատող քայլ է: Բոլորն են հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ իր մանկլավիկները այլեւս ոչինչ չեն կարողանալու անել` բացի, իհարկե, ցուցմունքներ տալուց: Որպես երկրորդ ճանապարհ իշխանություններն ընտրել են համոզելու ուղին. իբր թե եթե դուք իմ նախընտրած թեկնածուին ձայն տաք, ես, ենթադրենք, վարչապետ, քաղաքապետ, նախարար, փոխնախարար եւ` էսպես ներքեւ... կդառնամ: Դե, իսկ եթե ես դառա` վերջ, քո գործերը` «գնա-գալիս եմ» են լինելու... Էս էլ լուրջ չի, որովհետեւ էդ հաշվով ստացվում է, որ մենք մի 120 վարչապետացու ունենք, մի 300 քաղաքապետացու (միայն Երեւանի համար), մի 1700-ի կարգի՝ նախարարացու, դե, իսկ ավելի ներքեւների քանակը գերազանցում է տասնյակ հազարները: Որի՞ն հավատաս: Իհարկե` ոչ մեկին էլ ոչ մեկը չի հավատալու: Երրորդ ճանապարհը, ինչպես միշտ, ընտրակաշառքն է, երբ ուզում են իրենց պատճառով աղքատության շեմին հասած մարդկանց խաբել բառացիորեն մեկ-երկու դրամով: Բայց, ավա~ղ եւ եղու~կ (իրենց համար` անշուշտ), դա էլ արդեն չի կարող աշխատել: Եվ ահա թե ինչու: Պարզ թվաբանություն է. տարին նվազագույնը 365 օր ունի, որը 5-ով բազմապատկելով ստացվում է 1800-ից մի քիչ ավել: Համարենք 1800: Ոչ թե որ ինձ համար հեշտ լինի, ոչ...: Ուրեմն, ուզում են 100 դոլար տալ յուրաքանչյուրին: Էս էլ` շատով, համարենք 31000 դրամ: Ինչ է ստացվում: Եկեք ավել հաշված գումարը բաժանենք պակաս հաշված օրերի թվի վրա` 31.000: 1800: Ստացվում է 17 ու մի քիչ ավել դրամ: Ասել է թե` իշխանությունները փորձում է ոմանց առնել օրական ընդամենը 17 դրամով, որով մեկուկես լուցկի կարող ես գնել ընդամենը: Ո՞վ կծախվի մեկուկես լուցկու համար: Բնականաբար` ոչ ոք: Էնպես որ` իշխանությունների համար ընտրակեղծիքների այս երեք ճանապարհներն էլ փակ են: Մնում է մեկ ճշմարիտ ճանապարհ. ճամպրուկները կապելու ճանապարհը, որի ժամանակն արդեն մոտենում է: Անշեղորեն: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |