|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ռեժիմի պաշտպանության ռազմական դոկտրին13:43 Yerevan | 9:43 GMT | Saturday 12 January 2008Ավետիս Բաբաջանյան 2007 թվականի դեկտեմբերի 25-ից Հայաստանը ռազմական դոկտրին ունի, այդ օրը Ռոբերտ Քոչարյանը իր հրամանագրով հաստատել է «Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրին» վերնագրով մի փաստաթուղթ: Դրա ուսումնասիրությունից, սակայն, պարզվում է, որ Քոչարյանը իր պաշտոնավարման ավարտին ստորագրել է մի փատաթուղթ, որն ուղղված է ոչ այնքան Հայաստանի, որքան իր իշխանության շարունակության ռազմական պաշտպանությանը, որի մի շարք դրույթներ բազմիցս օգտագործվել են իր պաշտոնավարման տարիների ընթացքում: Սկզբում անդրադառնանք փաստաթղթի այն դրույթներին, որոնք ուղղված են սեփական իշխանության ռազմական պաշտպանությանը: Այս պնդումը մի քիչ անհեթեթ է թվում, քանի որ փաստաթղթի յոթերորդ գլխում, որը կոչվում է «Զինված ուժերը եւ այլ զորքերը, դրանց օգտագործման հիմքերը եւ ձեւերը», գրված է. «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն եւ գտնվում է քաղաքացիական վերահսկողության տակ»: Առաջին հայացքից թվում է, որ ասված է հստակ եւ անառարկելի: Սակայն նույն փաստաթղթի «Ռազմական անվտանգության միջավայրը եւ սպառնալիքները» գլխում, որպես ռազմական անվտանգության ներքին սպառնալիք ներկայացված է «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը»: Այս դրույթը շեշտված է նաեւ այն գլխում, թե որ դեպքում կարող են օգտագործվել զինված ուժերը: Զինված ուժերի օգտագործման հիմնական ձեւերը բաժնում ասված է «Սահմանադրական կարգին սպառնացող վտանգների վերացման գործողությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Այսինքն` ռազմական դոկտրինը թույլատրում է զինված ուժերի կիրառումը սահմանադրական կարգին սպառնացող վտանգների վերացման գործում»: Իսկ որն է Հայաստանի սահմանադրական կարգը. Հայաստանի Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ Հայաստանը իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն է: Սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կարող է լինել այն, եթե ինչ-որ ուժեր փորձեն Հայաստանում հաստատել բռնապետություն, ավազակապետություն, կամ անձնիշխանություն, ինչի բացարձակ դրսեւորումներն առկա են ներկա վարչախմբի պայմաններում: Իսկ արդյոք Հայաստանի նորագույն պատմության մեջ եղե՞լ է նման դեպք, երբ երկրում հաստատված սահմանադրական կարգին վտանգ է սպառնացել, որի պարագայում անհրաժեշտություն է առաջացել դիմել զինված ուժերի աջակցությանը: Այս հարցը կարելի է քննարկել նաեւ հակառակ տրամաբանությամբ. երբ է որ երկրի իշխանությունները դիմել են զինված ուժերի աջակցությանը ներքին խնդիրներ լուծելու համար: Նման ամենափայլուն օրինակը 2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի իրադարձություններն էին, երբ իշխանությունները Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդին ցրելու համար իրականացրեցին ռազմական օպերացիա օգտագործելով զինված ուժեր: Ռազմական դոկտրինում «Զինված ուժեր» հասկացությունը ձեւակերպված է այսպես. «Զինված ուժերը կազմակերպորեն բաղկացած են ղեկավարման կենտրոնական մարմնից, զորամիավորումներից, միավորումներից, զորատեսակներից եւ կենտրոնական ենթակայության զորամասերից, իսկ պատերազմի պայմաններում` նաեւ այլ զորքերից: Այլ զորքերն են ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերը, ԱԱԾ սահմանապահ զորքերը, ինչպես նաեւ այլ զինված ստորաբաժանումները, որոնց ղեկավարման եւ կառավարման գործառույթները խաղաղ ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են համապատասխան գերատեսչությունները»: Քանի որ այդ «այլ զոքերը» կիրառվեցին 2004 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, կարելի է ասել, որ Հայաստանը գտնվում էր ոչ թե խաղաղ պայմաններում, այլ պատերազմական, քանի որ գործող իշխանությունը պատերազմ էր հայտարարել հասարակությանը, որը հայտարարում էր ոչ թե Սահմանադրական կարգը փոխելու, այլ ընդհակառակը փոխված Սահմանադրական կարգը վերահաստատելու մասին: Այսօր ընտրությունների նախաշեմին այս դրույթը նույնքան աժմեական է դառնում: Ընդդիմության լիդերները, այդ թվում եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում են սահմանադրական կարգը վերականգնելու իրենց ցանկության մասին: Ռեժիմը փորձելու է պահպանել իր հաստատած սահմանադրական կարգը, եւ գուցե հերթական անգամ դիմի զինված ուժերի աջակցությանը` իր գործողությունները հիմնավորելով ռազմական դոկտրինով: Ուղղակի պետք է նկատի ունենալ, որ սա ոչ թե Հայաստանի, այլ ռեժիմի պաշտպանության ռազմական դոկտրինն է: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |