“Zhamanak” Armenian-American Political Daily

+ 150 հազար քվե հօգուտ Սերժի

18:57 Yerevan | 14:57 GMT | Friday 11 January 2008

Ահա թե ինչու հանրապետականները չեն ընդվզում Բարգավաճի անդամների ուռճացված թվի դեմ Անցյալ տարվա մայիսին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որի ելքը եղավ իշխող Հանրապետական կուսակցության բացարձակ հաղթանակը:

Եվրոպացի դիտորդական կազմակերպություններն այդ ընտրությունները բնութագրեցին որպես միջազգային չափանիշներին համապատասխանող: Թվում էր, թե դրանից հետո խորհրդարանի լեգիտիմության մասին բոլոր խոսակցությունները պետք է նվազեին: Սակայն օրակարգում են մնացել հարցեր, որոնք ցայսօր շարունակում են հրատապ մնալ եւ եթե դրանց առաջիկայում պատասխաններ չտրվեն, առաջիկա նախագահական ընտրություններում եւս մենք կանգնելու ենք նույն «ջարդված տաշտակի» առջեւ: Մայիսյան ընտրությունների հայտնությունն, անշուշտ, ընդամենը մեկ տարվա կյանք ունեցող քաղաքական 370 հազարանոց կուսակցության խորհրդարանում հայտնվելու փաստն էր: Ճիշտ է, այս կուսակցության անդամներից մոտ 150 հազարը ընտրություններում ձայնը տվել էր մեկ այլ կուսակցության, սակայն այդ փաստը չէր խանգարել, որ կուսակցությունը դառնա իր ներկայությամբ երկրորդն Ազգային ժողովում: Ամենազավեշտալին այն է, որ ոչ ինքը կուսակցությունը, ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոչ իսկ իշխանությունները եւ մանավանդ միջազգային կազմակերպությունները, որեւէ ձեւով չեն միջամտել եւ բացատրություն չեն պահանջել այս կարեւոր բացթողման վերաբերյալ: Ավելին` կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս իր կուսակցության անդամների թվի մասին լրագրողների հարցին շարունակում է խուսափողական պատասխաններ տալ: Ինչն է մեզ այստեղ անհանգստացնում: Այն, որ ԲՀԿ-ի վերջին համագումարի կողմից վարչապետ Սերժ Սարգսյանին սատարելու մասին որոշումը իշխանությունները, մասնավորապես Հանրապետականը օգտագործելու է ընտրական նկարչության ժամանակ` որպես հիմնավորում իր ընտրակեղծիքների համար, կասկածից վեր է: Եվ այստեղ, քաղաքական կամք եւ համարձակություն ունեցող քաղաքական ուժերը, օրինակ` ՀՅԴ-ն եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերը, հնարավորություն ունեն իրենց տարածքային եւ տեղական կառույցների ներգրավմամբ միասնաբար ստուգել Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամների իրական թիվը, որից հետո այն պետք է հրապարակվի` առավելագույնս կանխելու համար այս կուսակցության չեղած անդամների հաշվին նախատեսվող կեղծիքները: Մենք հասկանում ենք, որ Գագիկ Ծառուկյանին իր «քաղաքական պապան» ընտրությունների ելքի բոլորովին այլ սցենար էր խոստացել: Իրականում Քոչարյանի կողմից Բարգավաճի ստեղծման նպատակը խորհրդարանում Բարգավաճ-ՀՅԴ սեփական մեծամասնություն ունենալն է եղել, որն առաջիկա նախագահական ընտրություններից հետո պետք է հնարավորություն ընձեռեր Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո առանց Հանրապետականի դառնալ երկրի վարչապետ, ճիշտ այն նույն սցենարով, որը կիրառվեց Ռուսաստանի Պետդումայում: Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ եւ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահից հետո Սերժ Սարգսյանի Հանրապետականի նախագահ դառնալուց հետո այս սցենարի իրագործումն ուղղակի աննպատակահարմար դարձավ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.