“Zhamanak” Armenian-American Political Daily

Ոչ երեւանցիներին այնքան էլ չեն վստահում

18:15 Yerevan | 14:15 GMT | Thursday 10 January 2008

Գագիկ Աբգարյան

Օրերս խմբագրություն զանգահարած մի ընթերցող բողոքում էր, որ դիմել է բանկերից մեկի իրենց մարզի մասնաճյուղին` ապառիկ ապրանք վերցնելու համար, բայց մերժել են. «Շատ եմ ուզում հասկանալ այն տրամաբանությունը, որով աշխատում են մեր բանկերը:

Ներկայացրել եմ տեղեկանք աշխատավարձի չափի մասին, տեղեկանքից երեւում է, որ հիմնարկի ղեկավար եմ, հիմնարկն էլ պետական ձեռնարկություն է, բայց միեւնույնն է` բանկը չվարկավորեց: Այդպես էլ չհասկացա, թե ինչու՞: Հարցնում եմ, եթե այս նույն փաստաթղթերով Երեւանում մեկը ձեզ դիմեր, կմերժեի՞ք: Պատասխանում են` ոչ: Բայց ինձ մերժեցին»:

Հայաստանյան առեւտրային շուկայում հատուկենտ ոլորտներ կան, որտեղ կարելի է ասել իրական մրցակցություն է ծավալվել սպառողի համակրանքին արժանանալու նպատակով: Դրանցից մեկը աուդիո-վիդեո, կենցաղային ապրանքների վաճառքն է: Ինչպես հատուկ է քաղաքակիրթ աշխարհին, տոների առիթով այս ոլորտում զեղչեր եւ տոնական ակցիաներ են կիրառվում: Նմանօրինակ ակցիաներից է «Բեկո» ֆիրմայի կազմակերպածը` ամսական 21 հազար դրամ մուծելով միանգամից երեք կենցաղային ապրանքի տեր կարող ես դառնալ: Կամ «Ատալանտայինը», որը 100 հազար դրամի շրջանակում երեք կտոր ապրանք է տալիս` հեռուստացույց` տակդիրով եւ «դիվիդի»: Մի խոսքով, գնորդի համար հայտարարում են զեղչեր, ապառիկներ` առանց տոկոսի: Բայց պարզվում է, որ ոչ բոլորը կարող են օգտվել այդ արտոնություններից: Եթե հետեւենք ակցիաների տրամաբանությանը, ապա Հայաստանի բնակչությունը բաժանված է երկու մասի` մայրաքաղաքայինների եւ ոչ մայրաքաղաքայինների:

«Բեկո» ֆիրմայի ակցիայից, օրինակ, օգտվել կարող են միայն Երեւանի բնակիչները: Թե ինչու՞ է այդպես` պարզելու համար ֆիրմայից խորհուրդ տվեցին դիմել «ԱԿԲԱ» բանկին, որի հետ իրենք համագործակցում են: Բանկից մեզ պատասխանեցին, որ իրենք վարկավորման հարցում համագործակցում են ֆիրմայի հետ, բայց ակցիաների դեպքում անհրաժեշտ է նոր պայմանագրի կնքում, ինչը տվյալ դեպքում չի արված: Նման դեպքերում գնորդին բավարարելու նպատակով բանկը կազմակերպել է «Shoping-քարտերի» համակարգ: Մենք կապվեցինք կենցաղային ապրանքներ վաճառող խանութ-սրահների հետ` պարզելու համար, թե նրանցից որի՞ ակցիաներից մարզերի բնակչիչները կարո՞ղ են օգտվել: «Ատալանտա» ֆիրմայից մեզ պատասխանեցին, որ մարզերի բնակչությանը ապառիկ ապրանք չեն տալիս, որովհետեւ բանկերը, որոնց հետ համագործակցում են` «Ինեկո» եւ «ԱյԹիՎի միջազգային զարգացման բանկը», մարզերում կառույցներ չունեն: «Ֆիլիպս» ֆիրման, որն աշխատում է «Ինեկո» բանկի հետ, հայտարարել է տոնական 15 տոկոս զեղչ, բայց դրանից բոլոր մարզերի բնակիչները չեն կարող օգտվել: «Արտոնյալներ» են միայն Էջմիածին, Աշտարակ եւ Աբովյան քաղաքների բնակիչները: «Սամսունգը» նույնպես ունի տոնական զեղչեր, նրա գործընկերը «Արդշինինվեստբանկն» է: Ֆիրմայից տեղեկացրեցին, որ ապառիկից կարող են օգտվել բոլոր այն մարզերում, որտեղ բանկն ունի մասնաճյուղ: Իսկ բանկը, պարզվեց, մասնաճյուղեր ունի բոլոր մարզերում: «Զիգզագի» գործընկերը նորից «Ինեկո»-ն է, ու ֆիրմայի տեղեկացմամբ` սպասարկվում են միայն Աշտարակ եւ Աբովյան քաղաքների բնակիչները: «Վեգայի» պատասխանատուն ասաց, որ իրենց ապրանքները կարող են գնել բոլոր մարզերի բնակիչները, որտեղ մասնաճյուղ ունի «ԱԿԲԱ ն: «ԹիԷյջԴի»-ից մարզերի հետ չաշխատելը պատճառաբանեցին նրանով, որ մինչեւ մեկ տարի առաջ համագործակցել են «ԱԿԲԱ» բանկի հետ, բայց քանի որ բանկը բարձր տոկոսադրույքներ է կիրառել` 30 տոկոս, իրենք դադարեցրել են համագործակցությունը, որովհետեւ չափազանց քիչ թվով մարդիկ են օգտվել: «Վեստել» ֆիրման, որը նույնպես ակցիա է հայտարարել, համագործակցում է «Կոնվերս», «ԱյԹԻՎի» եւ «Առեքսիմ» բանկերի հետ, որոնցից ոչ մեկը մարզերում մասնաճյուղ չունի բացված, հետեւաբար այստեղ էլ ոչ երեւանցիները հայտնվել են «խաղից դուրս վիճակում»:

Ինչքանով մեզ հաջողվեց պարզել այս զանգերի միջոցով, Հայաստանի բոլոր մարզերում բացված մասնաճյուղեր ունեն միայն «Ակբա» եւ «Արդշինինվեստբանկը»: Բայց նույնիսկ մասնաճյուղ ունենալու դեպքում, միեւնույնն է` հաճախորդների սպասարկումը չի կատարվում անհրաժեշտ մակարդակով` նույն պայմաններում գտնվող մարդկանց բաժանելով «սորտերի»:

Արխիվ
Վերլուծական

Խաբեության մեխանիկան կամ Եվրոպայի ճակատագիրը Հայաստանում

Անցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում:

Քաղաքական

Երեւան: 9 մայիսի: «Հաղթանակի» զբոսայգի

Վերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ:

Աշխարհ

Տիգրան Կարապետիչը միշտ դեպի բարին է շրջված

Երեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.