|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Բարգավաճ Հայաստանը» վերահաստատեց կցորդի իր կարգավիճակը19:45 Yerevan | 15:45 GMT | Friday 21 December 2007 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստը երեկ որոշում կայացրեց 2008-ի նախագահական ընտրություններում պաշտպանել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն պետք է արձանագրել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` որպես այդպիսին մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո այլեւս չկա: Գագիկ Ծառուկյանի հզորության, ամենակարողության, անպարտելիության միֆը վաղուց մնացել է անցյալում, եւ իրականում Առյուծ արքան դադարել է լինելուց: Կան իշխանական կերակրատաշտի շուրջ համախմբված մի քանի հարյուր կամ գուցե հազարի չափ չինովնիկներ, որոնք առանց այդ խորհրդի ընդլայնված նիստի եւ հայտարարության էլ պաշտպանելու են այն թեկնածուին, որի հաղթանակով է պայմանավորված իրենց բաժին «Բարգավաճ Հայաստանը»:
|
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՄի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն... ՔաղաքականՄնաց իր արձանը բացիՎերջերս Սերժ Սարգսյանի մոտ նոր հակումներ են առաջացել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն սկսել է... ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |