|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Կարեւորը մկներ որսալն է18:29 Yerevan | 14:29 GMT | Wednesday 12 December 2007Գայանե Բաբայան Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր հիանալի հռետոր, ժողովրդի սիրելի քաղաքական գործիչ, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, մի մարդ, որին ժողովուրդը վերջին միտինգում ծափահարել է եւ արդեն սպասելու է: Իշխանության հեռուստաալիք «Հ1»-ը, իհարկե, շատ ուժեղ փոշմանել է, որ ժամանակին նրան թույլ է տվել «Երկու աստղում» երգել, եւ հավանաբար այս դեպքից հետո կուժեղացնի տեղային եւ ցեղային զննումը այն մարդկանց, որոնց բեմահարթակ է տալիս: Իսկ Դավիթ Հակոբյանի վեջը չէ «Հ1»-ը, նա արդեն տեսել է իսկական ժողովրդական սերը, միտինգից հետո նրան վանկարկել են` «Դավիթ Բեկ, հաղթանակ»: Պրն Հակոբյանը կարծում է, որ այդպես էլ կլինի, իրենք կհաղթեն: Լրագրողները շտապեցին հարցեր տալ Մեծ տավուշցուն, եւ առաջինը` ինչու՞ միացաք Լեւոն Տեր-Պետրոսյանին: Պարոն Հակոբյանը պատասխանեց նույնքան խրոխտ եւ ինքնավստահ, ինչպես բոլոր հարցերին: «Երբ ես դուրս եկա ամբիոն, արդեն ձեր հարցին հասարակությունը պատասխանեց: Այն պաթոսը, այն էներգիան, որով ժողովուրդը արձագանքեց իմ ելույթին, եւ այդ ելույթն էլ ողջույնի տեքստ էր, եւ ժամանակ չկար ծավալվելու ազգային դոկտրինայի մանրամասնությունների մեջ, ես առաջին անգամ հրապարակախոսական ամբիոնից զգացի, որ իմ այնտեղ գտնվելը իսկապես պատմական անհրաժեշտություն էր, եւ պետք էր այնտեղ լինել, որովհետեւ ես իսկապես մտա քաղաքական արենա: Այսինքն` այն, ինչի պակաս ես ունեի` աուդիտորիան, նա տվեց ինձ, իսկ ինչի պակաս նա ուներ, ես տվեցի` գաղափարախոսությունը: Ամեն դեպքում մենք լրացնում ենք իրար, առանձին ոչինչ ենք, միասին` ամեն ինչ ենք»: Դավիթ Հակոբյանը անակնկալի չեկավ նաեւ լրագրողի այն խառնակիչ հարցից, թե` ի՞նչն է պատճառը, որ դուք, լինելով մարքսիստ, իսկ հայտնի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առանձնապես մարքսիզմ-լենինիզմի ջատագովը չէ, կանգնեցիք նրա կողքին: Այստեղ բոլորը իմացան, որ կարեւորը որսն է. «Այսօր ժամանակի քաղաքական տակտիկայի առումով կարեւոր չէ գաղափարախոսությունը եւ գաղափարական հակասությունները այնքան, որքան իշխանությանը` պետական մեքենային մոտենալը, որովհետեւ երկար ճամարտակել առանց պետական մեքենայի, առանց իշխանության, դա նույն բանն է, ինչ, ինչպես Պուտինը կասեր` քաղաքական էրոտիկան, ոչինչ ավելի: Սա քաղաքական պայքարի այն էտապն է, որ կարեւոր չէ` կատուն սեւ է, կարմիր է, թե սպիտակ, գլխավորը` մկներ բռնենք, որովհետեւ ոչ ոք ի զորու չէ այսօրվա իշխանություններին իրենց որջից վռնդելու, բացի ազգի միավորված ուժերից. իսկ ազգային միաբանությունը` քաղաքական եւ գաղափարական միաբանությունը պատմական անհրաժեշտություն է այսօր, եւ ուրեմն` ս պերվա վլաստ, ա պատոմ իդեոլոգիա»: Դավիթ Հակոբյանին եթե հեռուստաեթեր տային, նա շատ մարդկանց կմատուցեր ճշմարտությունը այն թեկնածուների մասին, ովքեր համարձակվել են միայնակ հասնել հաղթանակի` «Ազատիչի դեմ», բայց նա այլեւս անցանկալի անձ է հեռուստատեսությունների համար, այնքան, որ ասուլիսին էլ միայն թերթերն էին ներկա, նա ասաց. «Այն սամուրայները, որոնք մտել են անձնազոհ, միայնակ պայքարի մեջ` Սերժ Ազատիչի դեմ, որպես լակեյներ, նրա ջրաղացին ջուր կլցնեն եւ կփոշիացնեն ազգային հայրենասիրական ուժերը եւ ոչ թե ազգանվեր որեւէ գործի կհասնեն: Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ազատիչին հանած` մնացած բոլոր թեկնածուներն էլ ականներ են` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Նրանք շատ լավ էլ գիտեն, որ իրենց ուժերից վեր է Ազատիչին հաղթելը, բայց խաղում են քամելեոն, իրենց սամուրայների տեղ դրած»: Այս տակտիկան Դավիթ Հակոբյանը որդեգրել է ի սկզբանե. «Ես միացել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոչ թե անձին, ոչ թե ՀՀՇ-ին, այլ ազգային-հայրենասիրական այն ուժերին, որոնք այսօր իշխանափոխությունը որպես պատմական անհրաժեշտություն են գտնում, ես միշտ ասել եմ ու այսօր էլ ասում եմ, որ այսօրվա արցախյան վիկինգները հայոց արքունիքը ուզում են նպատակամղված դարձնել իրենց համար իշխանական դամբարան, բայց թող իմանան, որ դա իրենց չի հաջողվելու, ոչ Երեւանը կդառնա Հալիկառնաս, ոչ էլ հայոց արքունիքը Մավզոլի դամբարան»: Հարց տվեցին Դավիթ Հակոբյանին` եթե այս ֆորմատը գա իշխանություն, դուք ձեզ ո՞ր դերում եք պատկերացնում: Լսարանից մի ռեպլիկ եղավ` «արտգործնախարար` մինիմում»: Քաղաքականապես մաքուր անձ Դավիթ Հակոբյանը բանի տեղ չդրեց այս խեղճուկրակ ռեպլիկը եւ պատասխանեց. «Ես առաջին անգամ եմ հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին, մենք պաշտոնների սակարկություն, բոշայական առեւտուր չենք արել, եւ իմ սատարելը նրան` ազգային-ազատագրական ուժերը չջլատելու համար էր միայն: Այս իշխանությունները վարի են տալիս Բակունցի Մթնաձորը, էդ Թեղուտի անտառները, թալանը կատարվում է դրամով, հետո վերածվում է էժան դոլարի... Իմ քաղաքական պարկեշտության մասին ողջ ժողովուրդը գիտի: Եթե ես լինեի անպարկեշտ ու իսկապես ուզենայի, որ Ազատիչը հաղթեր, ես առանձին թեկնածու կլինեի, նախօրոք մի քանի միլիոն գրպանս դրած կլինեի` ծառայությանս դիմաց... Իմ վարձը արդեն ինձ տվեց ժողովուրդը, իմ ելույթից հետո»: Լրագրողները ինչ-որ չափով նույնպես ժողովուրդ են, այն էլ այնպիսի ժողովուրդ, որ հերոսների ծախվել էլ են տեսել, ոչ միայն հասարակ մահկանացուների, էլ չասենք քաղաքական գործիչ կոչված բյուր անձանց, եւ կասկածեցին Դավիթ Հակոբյանին, նա ասաց. «Ուրեմն իմացեք, ես դուրս եմ գալիս մարտադաշտ` անշահախնդիր, ես կորցնելու ոչինչ չունեմ...»: Դավիթ Հակոբյանը ինքը ինքնուրույն ատում է այս իշխանություններին հատկապես այն ժամանակ, երբ «Պիվի Հակոբը փողով առել է իր հասանելիք մանդատը»: «Այսօր Սերժ Ազատիչին պետք են ոչ թե Ցլիկ Ամրամներ, այլ կթու կովեր, նրան հարկավոր են այդ կովերը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին այսօր պետք են ուղեղներ` ի շահ ազգային նպաստի, ահա թե ինչու եմ հայտնվել նրա ճամբարում եւ ոչ` նրա, որովհետեւ ազատիչները մանդատ տալիս են իրենց եղբայրներին, այլ ոչ թե դավիթհակոբյաններին, ու այնտեղ եղբայրներ են, հայր ու որդիներ` քաղաքական կրիմինալի օջախ է, մի կլան, որը ավանտյուրիզմի եւ բոնապարտիզմի ճանապարհով է ամրապնդվում, պալատական տեռորի ճանապարհով, նրանք ասում են` անցիր իմ թրի տակով ու մանդատը ստացի, ես չեմ անցել ու չեմ անցնի, այդ գնով ստացած մանդատի վրա թքած...
|
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՀնամաշ ոգեւորությունԿարծես թե Միացյալ Նահանգները շատ խիստ է բարկացել Թուրքիայի վրա: Դրա մասին է վկայում, որ... Քաղաքական«Անուշադրության կենտրոն»Հայաստանի իշխանությունը լավ է յուրացրել կեսարյան «հաց կամ տեսարաններ ժողովրդին» բանաձեւը ու այն պարբերաբար գործի է դնում... Աշխարհ«Բարգավաճը» դեռ մտորում է մանդատները վայր դնելու շուրջԵրեկ Երեւանի ավագանին հերթական նիստն է հրավիրել, որը, ի բարեբախտություն երեւանցիների, չի անցել նույն այն... Արխիվ |
|
|
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |