|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Այս տարի ավելի քիչ գումար հավաքվեց19:11 Yerevan | 15:11 GMT | Tuesday 27 November 2007 Ավարտվեց հերթական համահայկական դրամահավաքը: Անշուշտ վատ չէ, որ աշխարհասփյուռ հայությունը հոգ է տանում իր հայրենիքի մասին եւ պատրաստ է իր դրամական աջակցությունը բերել հայկական գյուղերի շենացման գործին: Եւ դա անում է անգամ հասկանալով, որ իր տված գումարները ոչ ամբողջությամբ են ծառայելու իրենց նպատակին, այլ մի շոշափելի մասով մտնելու են ռեժիմի եւ նրան սպասարկող տարբեր անձանց գրպանները: Սակայն թվով 9-րդ հեռուստամարաթոնից հետո կարելի է խոսել նաեւ «մայր-հայրենիքի» բոլորովին ոչ մայրական կեցվածքի մասին: Մի կողմից` հավերժ ձեռքը իր զավակներին պարզած մուրացիկ, մյուս կողմից` Դանայան տակառ հիշեցնող ու ոչ մի կերպ չլցվող, ինքնուրույն ապրել չսովորող այս «մայրիկը» տասնամյակներ շարունակ շահագործում է իր զավակներին: Եւ փողահավաքության այս արարողությունը հպարտությամբ ներկայացնում է որպես համահայկական միասնության, ազգասիրության ու հայրենասիրության արարողություն, շոու: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ շեշտը դրվում է ոչ թե ազգի ու նրա հոգսերի նկատմամբ համահայկական մտահոգության, սրտացավության, հայրենիքում երբեք չեղած մարդկանց անձնվիրության վրա, այլ հավաքված դրամի չափի: Այս անգամ, ինչպես շեփորահարեցին հեռուստաընկերությունները, հավաքվել է «աննախադեպ» մեծ գումար` 15 մլն 273 հազար դոլար: Իրականում այս գումարն այնքան էլ «աննախադեպ» չէ, եթե հաշվենք դոլարի կուրսի տատանումները: Սա անգամ պակաս է 2006-ին հավաքված 13, 7 մլն գումարից: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ 13, 7 մլն-ը 2006-ին, դրամի վերածած, ավելի մեծ գումար է կազմել, քան 2007-ի 15 մլն 273 հազարը: 2006-ին մեկ դոլարի փոխարժեքը 380 դրամ էր` ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2007-ի նույն ժամանակահատվածում արդեն` 300: Դա է պատճառը, որ մոտ 700 հազար դոլարով այս տարի ավելի պակաս գումար է հավաքել: Դեռ 2006-ին պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է «Հայաստան» համահայկական հիմնադրամը դիմագրավում դոլարի պարբերական անկումներին` հիմնադրամի այն ժամանակվա տնօրեն Նաիրա Մելքումյանն ասել էր, որ «թեեւ մեր բարեգործները ըմբռնումով են մոտենում «հայկական» դոլարի տարօրինակ վարքին, բայց հակված չեն լիովին փոխհատուցելու դոլարի անկման հետեւանքով առաջացող կորուստները»: Սակայն եթե հետեւենք դրամահավաքության վիճակագրությանը, ապա կտեսնենք, որ անցած տարի մեր բարեգործներն ավելի առատաձեռն են եղել կամ էլ` լավագույն դեպքում մնացել են անցած տարվա ցուցանիշների սահմաններում: Բացի այդ, մարաթոնի կազմակերպիչներն ու այն քարոզչական նկատառումներով օգտագործողները մոռանում են նշել մի «փոքրիկ» մանրամասն` այս բոլոր թվերը ընդամենը խոստումներ են, որոնց մի մասն այդպես էլ իրականություն չի դառնում: Այլ բան է, որ հիմնադրամը ի լուր աշխարհի հռչակում է խոստացված գումարի չափը, իսկ այ, իսկապես հավաքված գումարի չափի մասին նշում է միայն իր գաղտնի կամ չհրապարակվող հաշվետվություններում:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |