“Zhamanak” Armenian-American Political Daily

Թիմն աշխատում է

18:42 Yerevan | 14:42 GMT | Monday 26 November 2007

Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակը այս օրերին զբաղված է հանրապետությունով մեկ նախընտրական շտաբների համար տարածքներ գտնելով ու վարձակալելով: Նախագահի թեկնածուն հատուկ հրահանգել է ամեն ինչ օրինական հիմունքների վրա դնել եւ բոլոր տեղերում տարածքների վարձակալման պայմանագրեր կնքել:

Ընդհանրապես Լ.Տեր-Պետրոսյանի թիմը որոշել է գործել օրինականության պահանջների խստագույն պահպանմամբ: Տեր-Պետրոսյանի թիմը, մեզ հասած տեղեկություններով, ֆինանսական խնդիրներ չունի` գրասենյակներ են վարձակալվում, լայն ֆրոնտով աշխատանքներ են տարվում, պլաններ են կազմվում, ընդհանրապես հանրապետությունով մեկ համակարգված աշխատանք է ընթանում, որը նաեւ ծախսերի հետ է կապված: Հիմնական աշխատանքը կատարում են ՀՀՇ եւ «Հանրապետություն» կուսակցությունների շարքային անդամները, որոնցից էլ նշանակվում են գրասենյակների ղեկավարներ: Տեր-Պետրոսյանի նախընտրական կամպանիայի ակտիվիստներից ոմանք մեզ պատմեցին, որ սկզբում բավական դժվար էր գործն առաջ գնում, եւ իրենք այնքան էլ լավատես չէին: Սակայն մեկ-երկու ամսվա ինտենսիվ աշխատանքը, հոկտեմբերի 26-ի եւ նոյեմբերի 16-ի հանրահավաքները բեկում են առաջացրել, եւ «սառույցը տեղից շարժվել է»: Եթե սկզբում շատ էին Տեր-Պետրոսյանի թեկնածությանը բացահայտ դեմ արտահայտվողները, ապա նրա երկու ելույթները լսելուց հետո մի պատկառելի զանգված 180 աստիճանով շուռ է եկել: Սա եւս մի անգամ վկայում է, որ մեր ժողովուրդը շատ զգացմունքային է, եւ նրա սրտում սերն ու ատելությունը կարող են զարմանալի փոխակերպումներ ունենալ: Նաեւ վկայում է, որ մեր ժողովրդի վրա խոսքը մոգական ազդեցություն ունի, առավել եւս` գրագետ ու պատճառաբանված խոսքը: Հարկ է նկատել, որ նման խոսքի հասարակությունն իսկապես կարոտ էր` ինտելեկտի, գրագիտության, կրթվածության դեֆիցիտն այս տարիներին կրիտիկական չափերի էր հասել: Տեր-Պետրոսյանի մեկ-երկու հետաքրքիր ելույթը բավական էին, որ գրագետ խոսքի կարոտ մարդիկ հայտնվեն նրա հմայքի դաշտում: Իսկ ելույթները, չնայած հեռուստատեսային բոյկոտին, լսել են շատ-շատերը:

Հոկտեմբերի 26-ի հանրահավաքից հետո 30 հազար օրինակով բազմացված խտասկավառակները բաշխվել են հանրապետությունով մեկ: Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվիստները նշում են, որ սկզբում դրանց նկատմամբ հետաքրքրությունը մեծ չէր` մարդիկ անգամ անվճար չէին ուզում վերցնել այդ «դիվիդիները»: Սակայն նոյեմբերի 16-ի հանրահավաքից հետո բազմացված 50 հազար սկավառակները ձեռքից ձեռք են խլել եւ անգամ տանելով տեղերում կրկին բազմացրել են ու բաժանել: Մենք հետաքրքրվեցինք, թե ու՞մ են հասել դրանք եւ ինչպե՞ս է կատարվել բաշխումը: Պարզվեց` սկավառակները ուղարկվել են բոլոր մարզեր, իրենց ակտիվիստների միջոցով մտել են յուրաքանչյուր գյուղ: Այնտեղ, որտեղ գյուղերում «դիվիդի» չի եղել, մեկական սարք են գյուղին նվիրել, որ մարդիկ հավաքվեն ու նայեն: Մեզ պատմեցին, որ անգամ հաջորդ հանրահավաքը կանխելու եւ Սերժ Սարգսյանի օգտին քարոզչություն անելու համար տնից տուն շրջող ոստիկաններն են կլանված դիտել հանրահավաքի տեսաձայնագրությունը եւ հիացած ծափ տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Քաղաքագիտության մեջ սա անվանում են ձնագնդի էֆեկտ, երբ իրադարձությունները զարգանում են կատաստրոֆիկ արագությամբ` օրեցօր ավելի ու ավելի շատ մարդկանց համակելով: Եւ Տեր-Պետրոսյանի թիմում մտածում են, եթե երկու ամսում հնարավոր եղավ այսքան շատ բան փոխել` խարխլել 10 տարվա հակաքարոզչության պատը, ապա ինչե~ր կարելի է անել երեք ամսվա ընթացքում: Սա հրաշալի հասկանում է նաեւ Քոչարյան-Սարգսյան զույգը, որոնց խուճապն էլ մեզ է լավ հասկանալի:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

Հաջողության բանալին միացյալ ընդդիմությունն է

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.