|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քաղբանտարկյալներին էլի է պահելու19:38 Yerevan | 15:38 GMT | Wednesday 7 November 2007 Քաղբանտարկյալներ` «ԺԵ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, Արցախյան ազատամարտի նվիրյալներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին շարունակում են պահել անազատության մեջ: Քաղբանտարկյալներ` «ԺԵ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, Արցախյան ազատամարտի նվիրյալներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին շարունակում են պահել անազատության մեջ: Իրականում` ում համար պարզ չէ, որ քաղաքական որոշում է կայացվել քաղբանտարկյալ ճանաչված անձանց ազատ չարձակել եւ պահել բանտում` մինչեւ այս իշխանությունը «դաբրո» կտա: «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի դեպքում եւս վիճակն անհասկանալի է` վերջինիս քրեակատարողական հիմնարկը հասցրել է լավ «ճանաչել», սակայն այս դեպքում էլ Բաբաջանյանը «կամովին» հրաժարվել է պայմանական-վաղաժամկետ ազատումից (դիմում է գրել, որ իր հարցը չքննարկվի): Մինչդեռ` օրենքում կատարված փոփոխությունների համաձայն այլեւս դատապարտյալը չպետք է իր համաձայնությունը տա կամ գրավոր դիմի վաղաժամկետ ազատման համար: Երբ նրա ազատման ժամկետը լրանում է ՔԿՀ ադմինիստրացիան մեխանիկորեն նրան ներկայացնում է ազատման: Հակառակ պարագայում` կալանավայրը կդառնա սոցիալական հիմնարկ, որտեղ կպահվեն ոչ թե պետության կողմից մեկուսացման դատապարտված անձինք, այլ նրանք, ովքեր կնախընտրեն պետական կացարանն ու պետության հացը: Այդուհանդերձ, կարծում ենք, որ այն ձեւակերպումներն ու տակտիկան, որոնց միջոցով շարունակում են անազատության մեջ պահել Արման Բաբաջանյանին, Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին, ընդամենը իշխանությունների` վախի հերթական ապացույցն է: Ինչ վերաբերում է Մալխասյանի «չուսումնասիրված» լինելուն, ապա նա դեռ ազատամարտի դաշտում է ցույց տվել իր ով լինելը, եւ այս ձեւակերպումն ուղղակի ծաղր է ազգային հերոսների նկատմամբ:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |