|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Արգենտինայում էլ նախագահ ընտրեցին19:18 Yerevan | 15:18 GMT | Tuesday 30 October 2007 21-րդ դարը, ինչպես եւ կանխատեսում էին քաղաքագետները, խոստանում է կին գործիչների, ընդհանրապես` կանանց գերիշխանության ժամանակաշրջան դառնալ: Սեգոլեն Ռուայալի հաղթարշավը Ֆրանսիայում, Հիլարի Քլինթոնի, Նենսի Փելոսիի ակտիվությունը, Քոնդոլիզա Ռայսի պատկառազդու ներկայությունը Միացյալ Նահանգների կյանքում, իսկ երեկ արդեն Հարավային Ամերիկայի այնպիսի երկրում, ինչպիսին Արգենտինան է` կին նախագահի հաղթանակը, հաստատում են այդ կանխատեսումները: Քրիստինա Քիրշների` Արգենտինայի նախագահ Նեստոր Քիրշների կնոջ հաղթանակն առաջին հայացքից թվում է իշխանությունը դինաստիական փոխանցմամբ հանձնելու օրինակ է, որին մենք ծանոթ ենք արեւելյան տիպի երկրներից, եւ որը ոչ մի լավ բան չի խոստանում: Սակայն 54-ամյա, լավ խնամված, համակրելի կինը, ըստ նախնական տվյալների, ստացել է ընտրողների 46 տոկոս ձայնը եւ հաղթել է 14 հավակնորդների: Ըստ արգենտինական օրենքների` առաջին փուլում հաղթելու համար բավական է ստանալ ձայների 45 տոկոսը, իսկ եթե մոտակա մրցակցի նկատմամբ առավելությունը 10 տոկոս է, ապա բավական է նաեւ 40 տոկոսը: Այնպես որ, Արգենտինայում ոչ ոք չի կասկածում ընտրությունների արդյունքներին, եւ հասարակությունը մեծ հույսեր է կապում ընտրված նախագահի հետ: Արգենտինացիները Քիրշներին «Քրիստինա թագուհի» են անվանում եւ մեծ հույսեր կապում նրա հետ: Ընդամենը մի քանի ամիս առաջ` այս տարվա ամռանը նախընտրական մարաթոնի մեջ մտած Քրիստինա Քիրշները ընտրություններից առաջ արդեն իսկ Արգենտինայի քաղաքացիների գլխավոր ֆավորիտն էր համարվում, թեեւ նրա մասին ընդդիմությունը ինչ ասես չէր ասում` էլ սիլիկոնի ու բոտեքսի միջոցով նախագահ կարգվելու փորձերի, էլ մտավոր ունակությունների պակասի մասին: Մարդկանց հատկապես զարմացնում էր նրա ամուսնու կտրուկ որոշումը, որը բավական հեշտությամբ կարող էր կրկին նախագահ ընտրվել, սակայն առանց որեւէ բացատրության, անսպասելիորեն հրաժարվեց աթոռից` հօգուտ սեփական կնոջ: Ի դեպ, Արգենտինայի պատմության մեջ Քրիստինա Քիրշներն առաջին կին նախագահը չէ` 1974 թվին Խուան Պերոնին փոխարինեց իր կինը` լեգենդար Իսաբել Մարտինես դը Պերոնը, սակայն նա ընտրությունների չմասնակցեց, այլ որպես փոխնախագահ, 2 տարի զբաղեցրեց մահացած ամուսնու պաշտոնը: Քրիստինա Էլիզաբեթ Ֆերնանդեսը (այժմ` Քիրշներ) մասնագիտությամբ իրավաբան է, ամուսնու հետ ծանոթացել է ուսանողական տարիներին, ամուսնացել են 1975 թվականին, նա իր քաղաքական գործունեությունը սկսել է 1980-ից` որպես խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր: Քրիստինա Քիրշների հաղթանակը Արգենտինայում բացատրում են հիմնականում նրա ամուսնու վարած հաջող քաղաքականությամբ, որը 2003-ին ընտրվելով` երկիրը դուրս բերեց ծանրագույն ճգնաժամից եւ բավականին հաջողությունների հասավ: Կնոջ հաղթանակի գրավականը նրա խոստումներն էին` շարունակել իր ամուսնու` Արգենտինայի քաղաքացիներին լիովին բավարարող քաղաքականությունը:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |