|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բլատերն ու Պլատինին Երեւանում են17:51 Yerevan | 13:51 GMT | Wednesday 17 October 2007 Հայաստան են ժամանել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը եւ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Նրանք եկել են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով: Նրանց ընդունել են եւ Ռ.Քոչարյանը, եւ Ս.Սարգսյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք հայտարարել են, թե ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի թիմերը այսուհետ ոչ Եվրոպայի, ոչ էլ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում չհայտնվեն նույն խմբում: «ՈւԵՖԱ-ն սխալ էր գործել իրար հետ ոչ լավ հարաբերություն ունեցող երկու երկրներին նույն խմբի մեջ տեղավորելով: Շատ հեշտ կլիներ, որ գործկոմը կայացներ որոշում, եւ նրանք ներկայանային տարբեր խմբերում: Գործկոմը տարածաշրջանի փորձագետներին դիմեց, որպեսզի մեզ ներկայացնեն իրավիճակը, եւ նրանք էլ առաջարկեցին չիրականացնել այդ խաղերը»` ՈւԵՖԱ-ի որոշումը մեկնաբանեց Միշել Պլատինին: ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի նախագահները հաստատեցին, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կողմ է եղել, որ հանդիպումները կայանան եւ չեզոք դաշտում, եւ սեփական: «Մեր երկրի իշխանությունները եւ ես տվել էինք ֆուտբոլիստների անվտանգության բոլոր երաշխիքները»` ասել է Հայրապետյանը:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |