|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քոչարյանը կարող է նախանձել Պուտինին17:51 Yerevan | 13:51 GMT | Wednesday 3 October 2007 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի ամենաերիտասարդ թոշակառուն չդառնալու ցանկության բացահայտումը, եւ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ դառնալու իր ցանկության մասին հրապարակայնորեն հայտարարելը կարող է էականորեն ազդել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա: «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու, եւ կուսակցության հաղթանակի դեպքում ՌԴ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու Պուտինի հայտարարությունը այլեւս ակնհայտ դարձրեցին նրա քաղաքական ծրագրերը: Ըստ էության այս հայտարարությունից հետո որեւէ մեկն այլեւս չի կասկածում, որ ՌԴ նախագահի պաշտոնի հավակնորդ կարող են համարվել ոչ Մեդվեդեւը եւ ոչ էլ Իվանովը, այլ վերջերս վարչապետ նշանակված Զուբկովը, որի միայն արտաքին իներտությունից արդեն հասկանալի է, որ լինելու է Պուտինի մարիոնետը: Այսինքն` Ռուսաստանը փաստացի շարունակելու է ղեկավարել վարչապետի պաշտոնը զբաղեցրած Պուտինը: Այսպիսով, Ռուսաստանի Դաշնությունում կարծես թե գտել են նախագահի պաշտոնում երրորդ ժամկետում առաջադրվելու սահմանադրական արգելքը շրջանցելու ձեւը: Ռուսաստանը փորձում է պահպանել իր ժողովրդավարական դեմքը` էությամբ մնալով նույն բռնապետությունը: Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը իր ռուսաստանցի պաշտոնակցին նախանձելու լուրջ առիթ ունի: Պարզ է, որ Քոչարյանը եւս դեմ չէր լինի այսպիսի մի սցենար էլ բեմականացնել Հայաստանում, եւ այդ ճանապարհով խուսափել երտասարդ թոշակառու դառնալու հեռանկարից: Մինչեւ խորհրդարանական ընտրությունները բոլոր հիմքերը կային պնդելու, որ հենց այդպես էլ լինելու է, որ նախագահի պաշտոնի համար իրեն նախապատրաստող Սերժ Սարգսյանն արժանանալու է Իվանովի կամ Մեդվեդեւի ճակատագրին: Քոչարյանի աշխատակազմի կողմից ստեղծված եւ հիմնականում այդ աշխատակազմի ներկայացուցիչներով համալրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` իր 370 հազար անդամներով հավակնում էր եթե ոչ միայնակ, ապա գոնե Քոչարյանին հավատարիմ ՀՅԴ-ի հետ ձեւավորել այնպիսի խորհրդարանական մեծամասնություն, որի պարագայում ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը կարող էր չերազել նախագահ դառնալու մասին, քանի որ նա դառնալու էր պատանդ բարգավաճադաշնակցական մեծամասնության ձեռքին, եթե, իհարկե, ընդհանրապես նշանակվեր վարչապետի պաշտոնում: Հենց այդ պատճառով էր, որ Սերժ Սարգսյանը մինչեւ խորհրդարանական ընտրությունները պատասխանելով նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հարցերին` կրկնում էր, որ այդ հարցին ինքը կանդրադառնա միայն խորհրդարանական ընտրություններից հետո: Եթե Քոչարյանին հաջողվեր խորհրդարանում ստեղծել ոչ հանրապետական մեծամասնություն, ապա կասկածից վեր է, որ նա կվարվեր այնպես, ինչպես վարվեց ընդամենը երկու շաբաթ առաջ ՌԴ նախագահը: Նա վարչապետի պաշտոնում կնշանակեր եւ նախագահական ընտրությունների համար կպատրաստեր իր շրջապատում առկա ներքինիներից որեւէ մեկին, որը նախագահի պաշտոնը զբաղեցնելու պարագայում չէր զլանա նույնիսկ կոստյումի գույնը ընտրելիս հարցնել վարչապետ Քոչարյանի թույլտվությունը: Սերժ Սարգսյանի պարագայում Քոչարյանը դժվար թե համաձայնվի երկրորդ դեմքը լինելու տարբերակին: Ինչու՞ Քոչարյանը չգնաց այն ճանապարհով, որով գնաց Վլադիմիր Պուտինը, այսինքն` չգլխավորեց իր իսկ ստեղծած «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակը: Պատճառը առավել քան պարզ է© ի տարբերություն Վլադիմիր Պուտինի, որը 8 տարի պաշտոնավարումից հետո 70-80 տոկոսանոց վարկանիշ ունի եւ կարող է ապահովել այդ կուսակցության հաղթանակը, Ռոբերտ Քոչարյանը շատ լավ հասկանում էր, որ իր վարկանիշը զրոյական է, եւ նույնիսկ ամեն ինչ անում էր, որ «Բարգավաճ Հայաստանը» չնույնացվի իր անվան հետ` համարելով դա սեւ քարոզչություն: Քոչարյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանն ավելի մեծ հեղինակություն է վայելում, եւ ինքը կարող է թաքնվել այդ հեղինակության տակ, պահպանելով իր իշխանությունը: Ստացվում է, որ հաշվարկը սխալ է եղել:
|
|
ՈրոնումԽմբագրի ընտրանինՎերլուծականԵթե թողնեն բանալինՈր Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում... ՔաղաքականՓաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինիՓաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա: ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |