“Zhamanak” Armenian-American Political Daily

Գնե՞լ է, թե՞ չի գնել

14:44 Yerevan | 10:44 GMT | Saturday 22 September 2007

Գնե՞լ է, թե՞ չի գնել
«Նոր ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գնել է «Զարուհի» հրատարակչատան բաժնետոմսերի 25 տոկոսի կառավարման իրավունքը:

Այդ ՍՊԸ-ն է հրատարակում ռուսական «Արգումենտի ի ֆակտի», «Կոմսոմոլսկայա պրավդա», ինչպես նաեւ «Իսկական իրավունք» թերթերը: Մինչդեռ «Զարուհի» հրատարակչատան բաժնետոմսերի 25 տոկոսի փայատեր, «Իսկական իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի հավաստմամբ հրատարակչատունը, որ չորս բաժնետեր ունի, ոչինչ չի վաճառել` ոչ բաժնեմասերի 100 տոկոսը, ոչ էլ 25-ը: Եթե չորս բաժնետերերից որեւէ մեկը չի վաճառել իր բաժնեմասը, ապա անհասկանալի է, թե ինչ է գնել Արամ Կարապետյանը: «Պրն Կարապետյանը ցանկություն ունի միշտ իմ կողքին լինել, ես դա հասկանում եմ, բայց... Մենք ժամանակին հիմնել ենք «Հեռանկար» հ/կ-ն, այդ շրջանակներում պատրաստ ենք համագործակցել նրա հետ, բայց ոչ «Զարուհի» հրատարակչատան շրջանակներում: Նա չէր կարող գնել մեզանից որեւէ բաժնետոմս, եւ ասվածը ընդամենը ապատեղեկատվություն է»` նշեց Հ.Բաբուխանյանը: Հրատարակչատան բաժնետերերն են Գեղամ Գրիգորյանը, Հայկ Բաբուխանյանը, Վիգեն Հակոբյանը եւ Հովհաննես Գալաջյանը: Մենք նորից կապվեցինք ՆԺԿ-ի հետ, լսելով Բաբուխանյանի մեկնաբանությունները` կուսակցության մամուլի քարտուղար Է.Մարգարյանն ասաց, որ սեպտեմբերի 19-ին Արամ Կարապետյանի կողմից նամակ է գրվել եւ ուղարկվել բաժնետերերին, նրանց տեղեկացրել են կատարված գործարքի մասին: Իսկ թե հատկապես ով է վաճառել իր բաժնեմասը, մամլո քարտուղարն ասաց, որ «դա կոմերցիոն գործարք է եւ ոչ մի կապ չունի միջկուսակցական հարաբերությունների հետ»: Ըստ ամենայնի` վաճառքն իրականացրել է Վիգեն Հակոբյանը, որը երեկ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Վերջինս շարունակում է աշխատել «Իրավունք» թերթում եւ հայտնի է, որ մտերիմ հարաբերությունների մեջ է Արամ Կարապետյանի հետ: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա զբաղեցնում էր ՆԺԿ համասնական ընտրացուցակի հինգերորդ հորիզոնականը: Արամ Կարապետյանն էլ իր հերթին մոտ է Հրանտ Խաչատրյանի հետ եւ, ըստ որոշ լուրերի, ակտիվ մասնակցություն ունի «Իրավունք» թերթի տպագրության հարցում: Այնպես որ, սա հերթական հարվածն է «Իսկական իրավունքին» եւ ՍԻՄ-ում ընթացող խմորումների հերթական դրսեւորումը: ՆԺԿ գրասենյակից տեղեկացանք, որ Արամ Կարապետյանն առաջիկայում փորձելու է նաեւ այլ, մասնավորապես` էլեկտրոնային լրատվամիջոցների բաժնետոմսեր գնել: Նա, փաստորեն, լավ է հասկացել, որ հրապարակային քաղաքական գործունեություն ծավալելու համար ամբիոն է պետք, իսկ երբ իշխանությունն ուզուրպացրել է մասսայական լրատվության գրեթե բոլոր միջոցները, դա դարձել է անհնարին:

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.