|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Առաջին քայլը Եվրագավաթների խաղարկությունում17:19 Yerevan | 13:19 GMT | Monday 23 July 2007Դավիթ Ջալալյան Մեր ֆուտբոլիստները Բուդապեշտում 2-1 հաշվով զիջել են «ՄՏԿ» թիմին, սակայն մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ օգոստոսի 2-ին Երեւանում կայանալիք պատասխան խաղում երկրորդ փուլի ուղեգիրը նվաճելու լավ հնարավորություններ են պահպանում: Առաջին մրցավեճում 20-րդ րոպեին հաշիվը բացել է Ադամ Պինտերը, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին «Միկայի» բրազիլացի լեգեոներ Լուիս Ռոդրիգես Կլեբերը խփել է պատասխան գնդակը: Հանդիպման 56-րդ րոպեին էլ Գաբոր Ուրբանը հաղթանակ է պարգեւել «ՄՏԿ»-ին: Ստացվեց այնպես, որ եվրոգավաթների 2007/08 թվականների խաղարկությունում առաջին հանդիպումներից հետո հայկական բոլոր երեք թիմերը հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ունեն: Խոսքն առաջին հերթին «Փյունիկի» եւ «Միկայի» մասին է, որոնք պարտավոր են հանդես գալ որակավորման երկրորդ փուլում: Հաջորդ փուլ դուրս գալու տեսական հնարավորություն ունի նաեւ «Բանանցը», որը խաղամակարդակով այնքան էլ չէր զիջում շվեյցարական «Յանգ Բոյզին»: Ի դեպ, այս տարվա մայիսից հայկական տարբեր թիմեր եւ նաեւ հավաքականներ բավական հաջող են հանդես գալիս «Հանրապետական» մարզադաշտում, ինչը թույլ է տալիս ասել, որ մեր ֆուտբոլը փոքր-ինչ առաջընթաց է ապրել: Մայիսին երիտասարդների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 1-0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի նկատմամբ: Այնուհետեւ փայլուն ֆուտբոլ ցուցադրելով` Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Լեհաստանի ընտրանուն: Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլում, մոտ մեկ ամիս առաջ Երեւանի «Արարատը» 2-0 հաշվով հաղթեց Բելառուսի «Շախտյորին» եւ վերջապես երկու օր առաջ «Բանանցն» անսպասելիորեն 1-1 խաղաց բավական ուժեղ «Յանգ Բոյզի» հետ: Այժմ պարտավոր են հաղթել «Միկան» եւ «Փյունիկը»: Նկատենք, որ մեր ներկայացուցիչների հաջող ելույթների արդյունքում գնալով ավելի մեծ թվով երկրպագուներ են հաճախում մարզադաշտ` ձեւավորելով, այսպես ասած, ֆուտբոլային մթնոլորտ: Չենք կասկածում, որ հուլիսի 25-ին «Փյունիկ»-«Դերի Սիթի» խաղում «Հանրապետականի» տրիբունաները լեփ-լեցուն կլինեն, քանզի ֆուտբոլասերները վերջապես սկսել են հավատալ, որ իրենց երկրպագած թիմերն էլ կարող են հաղթել: Մեր ֆուտբոլի պատմության ընթացքում դեռեւս չի եղել այնպես, որ միեւնույն մրցաշրջանում երկու թիմերի հաջողվի դուրս գալ եվրոգավաթների խաղարկության երկրորդ փուլ: Հ.Գ. ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում հարեւան Ադրբեջանի թիմերից «Արազը» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 0-0 է խաղացել լեհական «Գրոցլինի» հետ, իսկ Բաքվի «Նեֆթչին» արտագնա խաղում 3-1 հաշվով զիջել է ավստրիական «Ռիեդին»: Վրացական թիմերից Թբիլիսիի «Դինամոն» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնի «Վադուցին», իսկ «Ամերին» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով պարտվել է լեհական «Բելչատովին»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |