|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Երկու կռվազան տերություններ16:41 Yerevan | 12:41 GMT | Friday 20 July 2007Մայքլ Բրենթոն Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ շուտով պիտի հանդիպի նաեւ Չինաստանի առաջնորդ Հու Ձինտաոյի հետ: Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ շուտով պիտի հանդիպի նաեւ Չինաստանի առաջնորդ Հու Ձինտաոյի հետ: Այս իրադարձությունները հուշում են, որ Բուշի եւ նրա հետնորդների շփումները այդ երկու` անբարյացակամ եւ պոտենցիալ վտանգավոր տերությունների հետ հետագայում եւս ծանր են լինելու: Աշխարհի զգալի մասն ընթանում է դեպի դեմոկրատիա եւ ազատություն, բայց Չինաստանն այդ ճանապարհով հեռու չի գնացել, իսկ Ռուսաստանը կարծես հակառակ ուղղությամբ է ընթանում:
Թերեւս ավելի հեշտ է գործ ունենալ Չինաստանի հետ, որի կոլեկտիվ ղեկավարությունը քաղաքականության որոշակի ժառանգորդություն է ապահովում: Վատն այն է, որ Չինաստանի վարչակարգը շարունակում է ճնշել խոսքի եւ դավանանքի ազատությունը: Ղեկավարության շարքերում հայտնված այլախոհներից արագ ազատվում են: Այդպես եղավ, օրինակ, Չժոու Ցզիյանի հետ, երբ վերջինս ընդդիմացավ 1989-ին Տյանանմեն հրապարակում ցուցարարներին ուժային մեթոդներով ցրելուն: Լավն այն է, որ կոլեկտիվ ղեկավարությունը ռացիոնալ որոշումներ է մշակում, որոնք արձագանքում են տեղի ունեցող իրադարձություններին: Չինացի առաջնորդները հյուսիսկորեական իզգոյ վարչակարգին համոզեցին հրաժարվել ռազմամիջուկային ծրագրից: Ամենայն հավանականությամբ նրանք գիտակցում են, որ Կիմ Չեն Իրը ինչպես բոլորիս, այնպես էլ Չինաստանի համար վտանգավոր է: Ռուսաստանն այդպիսին չէ: Պուտինը դեմ է Լեհաստանում եւ Չեխիայում ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանություն) համակարգի տարրերի տեղակայման ԱՄՆ-ի որոշմանը: Ակնհայտ է, որ այդ օբյեկտները Ռուսաստանի համար սպառնալիք չեն ներկայացնում, ինչը շեշտել է նաեւ Բուշը: Պարզ է նաեւ, որ այդ համակարգը նախատեսված է Եվրոպան Իրանի հրթիռային հարվածից պաշտպանելու համար: Խորհրդային Միության եւ Արեւելյան Եվրոպայի նախկին արբանյակ երկրների վրա գերիշխանություն հաստատելու Պուտինի ցանկությունը իսկական մոլագարության է հասնում: Ցավոք, մեկ մարդու մոլագարությունն ու մոլորությունը կարող են որոշել մի երկրի պետական քաղաքականությունը, որտեղ ՊԱԿ-ի նախկին սպան իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում եւ միայն ինքն է այն ներկայացնում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա լիովին վերահսկում է կառավարությունը, որն իր հերթին վերահսկում է նավթային արդյունաբերությունն ու ԶԼՄ-ները: Չնայած Պուտինն անընդհատ կրկնում է 2008-ին վերընտրվելու համար իր թեկնածության առաջադրումն արգելող օրենքը հարգելու մասին, իրականում միանձնյա է ընտրում իր ժառանգորդին: Ռուսաստանի քաղաքական կառուցվածքը հիշեցնում է Մեքսիկայի` 1929-2000 թվականների կառուցվածքը, որը բացարձակ միապետության նման մի բան էր` մի տարբերությամբ, որ լիազորությունների ժամկետն էր սահմանափակված: Մշտապես նախագահ էր ընտրվում իշխող Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցության (ԻՀԿ) թեկնածուն, օրենսդիր իշխանությունը աներկբա հաստատում էր նախագահի որոշումները, իսկ լիազորությունների ժամկետի ավարտին նախագահն ընտրում էր իր ժառանգորդին: Թե այդ ամենն իրականում ինչպես էր տեղի ունենում` Մեքսիկայի նախկին արտգործնախարար Խորխե Կաստանեդան նկարագրել է իր` «Հավերժ իշխանություն. ինչպես էին ընտրում Մեքսիկայի նախագահներին» գրքում: Հեղինակը հարցազրույց է անցկացրել Մեքսիկայի չորս նախկին նախագահների հետ, որոնք բացատրել են, թե իրենց ինչպես են ընտրել նախորդները եւ ինչպես են իրենք կատարել ժառանգորդի ընտրությունը: Միայն Կաստանեդայի նման լավ կապեր ունեցող մարդը կկարողանար (նա մեծացել է ԻՀԿ-ի էլիտայի շրջանակում. նրա հայրը եւս ժամանակին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը) զրուցակցին անկեղծության դրդել: Մեքսիկայում մշտապես նույն սյուժեն է խաղարկվել. անձամբ ընտրած եւ նշանակած ժառանգորդի թագավորությունում նախկին նախագահը փորձել է գաղտնի կերպով իշխանության ղեկին մնալ, բայց նրա ջանքերն ապարդյուն են եղել: Այս ավանդույթը հիմնվել է այն ժամանակ, երբ ԻՀԿ-ի հիմնադիր Պլուտարկո Կալյեսը փորձեց երկիրը շարունակել ղեկավարել նաեւ իր իսկ ընտրած ժառանգորդի` Լեսարո Կարդենասի պաշտոնապես իշխանության գալուց հետո: Կարդենասը, սակայն, իր աշխատասենյակ էր կանչել Կալյեսին եւ հրամայել ոչ մի բանի չխառնվել, ավելին` ընդհանրապես հեռանալ Մեքսիկայից: Կալյեսը տեղափոխվել էր Կալիֆորնիա, սակայն նրան, ի վերջո, թույլ տրվեց վերադառնալ Մեքսիկա: Ես ենթադրում եմ, որ Պուտինը, որն ինքն է որոշում, թե ում պետք է նոր նախագահ ընտրեն, նույնպես իշխանությունը պահպանելու հույս ունի, բայց հավանաբար կպարզի, որ իրեն ետ են մղել, ինչպես պատահեց Կալյեսի հետ: Կամ` ինչպես եղավ Բորիս Ելցինի հետ, որը 1999-ին որպես իր ժառանգորդ անձամբ ընտրեց Պուտինին: ԱՄՆ-ի համար դա հետեւյալ խնդիրն է ստեղծում. նման վարչակարգերի գործողությունները պակաս կանխատեսելի են, ի տարբերություն Չինաստանի կոլեկտիվ վարչակարգի: Պուտինյան Ռուսաստանում, ինչպես Մեքսիկայում ԻՀԿ-ի իշխանության օրոք, յուրաքանչյուր նոր առաջնորդ կարող է քաղաքական մի ուղուց անցնել մյուսին: Նման փոփոխություններից շատերն անկանխատեսելի են, քանի որ քաղաքական գործիչները, որոց ձեռնտու է մեծ իշխանություն ապահովող պաշտոնի համար ժառանգորդ ընտրվելը, նախորդից կթաքցնեն վերջինիս համար իրենց ոչ ցանկալի հատկանիշները: Ինչպես ներկայացված է Կաստանեդայի գրքում, միանձնյա կառավարումը սովորաբար պալատական պնակալեզներ է ծնում, իսկ նոր առաջնորդները դիմում են քայլերի, որոնք նրանցից ոչ ոք չէր սպասի: Այսպես` Պուտինը նահանջեց Ելցինի կուրսից. նա ճնշում է գործադրում ազատ մամուլի վրա, սպառնում է նախկին խորհրդային հանրապետությունների անկախ առաջնորդներին եւ հակազդում նրանց ջանքերին, ովքեր փորձում են խանգարել Իրանին միջուկային զենք մշակելու գործում: Մեզ մնում է հուսալ, որ Ռուսաստանի հաջորդ նախագահն իր հերթին կշեղվի Պուտինի ուղուց: The Washington Times |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... ՔաղաքականՀուլիսի 2, կամ փիլիսոփայական քարըՊետք չէ, իհարկե, ՀԱԿ այսօրվա հանրահավաքը համարել շրջադարձային, բեկումնային, վճռական կամ այդօրինակ որեւէ այլ... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |