“Zhamanak” Armenian-American Political Daily

Դրական արդյունք Իռլանդիայում

16:17 Yerevan | 12:17 GMT | Friday 20 July 2007

Դ. Ջալալյան

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» մեկնարկը հաջող էր Չեմպիոնների լիգայի 2007/08 թվականների խաղարկության որակավորման առաջին փուլում: Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքի «Դերի Սիթի» թիմի հետ առաջին խաղում մեր ֆուտբոլիստները ոչ-ոքի` 0-0 խաղացին, ինչը հաջորդ փուլ դուրս գալու լավ նախադրյալ է:

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» մեկնարկը հաջող էր Չեմպիոնների լիգայի 2007/08 թվականների խաղարկության որակավորման առաջին փուլում: Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքի «Դերի Սիթի» թիմի հետ առաջին խաղում մեր ֆուտբոլիստները ոչ-ոքի` 0-0 խաղացին, ինչը հաջորդ փուլ դուրս գալու լավ նախադրյալ է:

Ընդհանուր առմամբ հանդիպումն ընթացավ դանդաղ եւ անհետաքրքիր պայքարում: Ուշադրության էր արժանի թերեւս առաջին րոպեներին մեր դարպասապահ Գեւորգ Կասպարովի փայլուն խաղը, որի շնորհիվ «Փյունիկը» փրկվեց գոլից: Մնացած ժամանակահատվածում գնդակը հիմնականում դաշտի կենտրոնում էր: Այս խաղում նկատելի էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Համլետ Մխիթարյանի բացակայությունը: Այս ֆուտբոլիստը կարողանում է կապող օղակի դեր կատարել: Մասնավորապես Մխիթարյանի շնորհիվ կիսապաշտպանները եւ հարձակվողներն ավելի համագործակցված են խաղում, ինչի արդյունքում մեծանում է գոլ խփելու հավանականությունը: «Փյունիկից» վատ տպավորություն չթողեց երկրորդ կեսում փոխարինման դուրս եկած Ֆելիքս Հզեյնան: Նա կարողանում էր դաշտի միջին հատվածում գնդակ պահել, նաեւ հաղթել օդային մենամարտերում: Եթե գնահատենք մեր թիմի խաղային օղակների գործողությունները, ապա պետք է ասել, որ ի տարբերություն հարձակման, որտեղ չկար ընդգծված առաջատար, կիսապաշտպանությունը եւ պաշտպանությունը բավարար մակարդակի վրա էին: Փոքր-ինչ պասիվ էին եզրային կիսապաշտպաններ Լեւոն Պաչաջյանը եւ Աղվան Մկրտչյանը, որոնք չէին օգտագործում իրենց արագությունը: Ինչ վերաբերում է «Դերի Սիթիին», ապա այս թիմը ցուցադրում էր տիպիկ անգլիական ֆուտբոլ` գրոհները զարգացնելով եզրերով, այնուհետեւ փորձելով հաջողության հասնել «երկրորդ հարկում»: Կարող ենք ասել, որ կարգով «Փյունիկը» փոքր-ինչ գերազանցում է մրցակցին եւ եթե Իռլանդիայում հարձակվողական ֆուտբոլ խաղար, հաղթանակի կհասներ: Հուլիսի 25-ին Երեւանում կայանալիք պատասխան խաղում դաշտի տիրոջ կարգավիճակով մեր չեմպիոնը, բնականաբար, ավելի աշխույժ կգործի, եւ եթե մարզիչներին հաջողվի լուծել հարձակման գծի հետ կապված խնդիրները, կարծում ենք, կնվաճի հաջորդ փուլի ուղեգիրը: Հուսանք, որ պատասխան հանդիպմանը կկարողանա մասնակցել նաեւ Մխիթարյանը, որը կարող է դեպի լավը բեկել հանդիպման ընթացքը:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.