|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մեր բասկետբոլը դուրս է գալիս Եվրոպա15:56 Yerevan | 11:56 GMT | Wednesday 18 July 2007Դավիթ Ջալալյան Տեւական ընդմիջումից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականները հանդես կգան միջազգային ասպարեզում: Հուլիսի 20-ին Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում Մակեդոնիայում ուժերը կչափի Բոսնիայի հավաքականի հետ: Տեւական ընդմիջումից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականները հանդես կգան միջազգային ասպարեզում: Հուլիսի 20-ին Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում Մակեդոնիայում ուժերը կչափի Բոսնիայի հավաքականի հետ:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասաց, որ բացի 16 տարեկանների հավաքականից շուտով պայքարի մեջ կմտնեն նաեւ մինչեւ 16 տարեկան աղջիկների, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկանների տղամարդկանց հավաքականները: «Առաջին անգամ ենք մասնակցում նման բարձր մակարդակի մրցաշարի եւ փորձ չունենք: Ամեն կերպ փորձել ենք այս բացը լրացնել, բայց դա միանգամից չի ստացվի: Բնականաբար պետք է մասնակցենք, որպեսզի տարեցտարի փորձ ձեռք բերենք եւ որոշակի հաջողություններ ունենանք: Այս տարի խնդիր է դրված պարզապես պահպանել տեղը B դիվիզիոնում», - նշեց Ռոստոմյանը: Տեղեկացնենք, որ եվրոպական բասկետբոլում առկա են A, B, C դիվիզիոններ, որոնցում Եվրոպայի անդամ երկրները բաշխված են ըստ իրենց վարկանիշների: Հայաստանի պատանեկան հավաքականները հանդես են գալու միանգամից B դիվիզիոնում, որտեղ ելույթ են ունենում 21 երկրների հավաքականներ: Այստեղ լավագույն 2 հավաքականները իրավունք են ստանալու հաջորդ տարի մասնակցել արդեն A դիվիզիոնում, իսկ ամենացածր արդյունքներ ցույց տված 2 հավաքականները կհայտնվեն C դիվիզիոնում: Հրաչյա Ռոստոմյանը նշեց նաեւ, որ B դիվիզիոնում Հայաստանն իր տեղը կարող է պահպանել, եթե հաջող հանդես գան բոլոր 3 հավաքականները. 3 հավաքականների մասնակցությունը հնարավոր է դարձել բասկետբոլի եվրոպական ֆեդերացիայի շնորհիվ: «Անցած տարի, երբ Երեւան էինք հրավիրում Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահին, սպորտպետկոմի աշխատակիցները բարի խորհուրդ էին տալիս, թե գումար իզուր չծախսենք: Բայց իմ խորին համոզմամբ, այսօր մեր բոլոր ֆեդերացիաների համար շատ կարեւոր է միջազգային ֆեդերացիաների հետ սերտ համագործակցելը: Այսօր մենք Եվրոպայի առաջնության ենք գնում Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարության շնորհիվ, որը մոտ 80 հազար եվրո գումար է փոխանցել», - ասաց Ռոստոմյանը: Խոսելով կոնկրետ հավաքականների մասին` ՀԲՖ-ի նախագահն ընդգծեց, որ 16 տարեկանների հավաքականում հանդես են գալիս փոքր տղաներ. «Այս տարիքային հավաքականը համալրված է 14-15 տարեկան տղաներով եւ հաջորդ տարի եւս հնարավորություն կունենա մասնակցելու 16 տարեկանների հանդիպումներին»: Հրաչյա Ռոստոմյանը հայտնեց նաեւ, որ սեպտեմբերին ֆեդերացիան մտադիր է Երեւանում թաղապետարանների միջոցով ընտրել 25-30 բակ, որտեղ կան բասկետբոլի խաղահրապարակներ: Այստեղ ֆեդերացիայի եւ մի քանի անհատների միջոցներով կտեղադրվեն խաղատախտակ եւ զամբյուղ, որոնք պատանիներին բասկետբոլ խաղալու հնարավորություն կտան: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |