“Zhamanak” Armenian-American Political Daily

Բրազիլիան ուժեղագույնն է Հարավային Ամերիկայում

15:49 Yerevan | 11:49 GMT | Tuesday 17 July 2007

Դավիթ Ջալալյան

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականը դարձավ 2007 թվականի Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթողը: Եզրափակիչ մրցավեճում աշխարհի հնգակի չեմպիոնները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Արգենտինայի հավաքականի դարպասը, որը տվյալ մրցավեճում ֆավորիտ էր համարվում:

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականը դարձավ 2007 թվականի Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթողը: Եզրափակիչ մրցավեճում աշխարհի հնգակի չեմպիոնները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Արգենտինայի հավաքականի դարպասը, որը տվյալ մրցավեճում ֆավորիտ էր համարվում:

Արդեն հանդիպման չորրորդ րոպեին բրազիլացիներին հաջողվեց արագ գոլ խփել. աչքի ընկավ Անգլիայի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Ժուլիո Բապտիշտան: Բաց թողած գնդակից հետո արգենտինացի ֆուտբոլիստներն ընկճվեցին եւ չկարողացան բեկել խաղի ընթացքը: 39-րդ րոպեին Արգենտինայի պաշտպան Ռոբերտո Այալան անզգուշորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը` գործնականում իր հավաքականին զրկելով երկրորդ խաղակեսում պայքարել գավաթի համար: Երկրորդ խաղակեսն ընթացավ Բրազիլիայի բացահայտ առավելությամբ եւ 69-րդ րոպեին Ալվեշին հաջողվեց երրորդ գնդակը խփել: Փաստորեն հանդիպման առաջին րոպեներին բաց թողած գնդակը Արգենտինայի համար սառը ցնցուղ էր, որը, կարծում ենք, այս պահին ավելի ուժեղ էր Բրազիլիայից: «Այսօր ողջ աշխարհը համոզվեց, որ Բրազիլիան չունի հավասարը Հարավային Ամերիկայում: Իմ ֆուտբոլիստները փայլուն ֆուտբոլ ցուցադրեցին, որի համար շնորհակալություն եմ հայտնում նրանց: Մենք հավատում էինք հաղթանակին եւ չէինք կարող խաղադաշտը լքել պարտված: Ի տարբերություն Արգենտինայի, մենք լուրջ կորուստներ ունեինք: Բացակայում էին հավաքականի ընդգծված առաջատարներ Ռոնալդինյոն եւ Կական, բայց մենք ցույց տվեցինք, որ ժամանակակից ֆուտբոլում կարելի է հաջողության հասնել կամքի եւ նվիրված գործելու շնորհիվ», - հանդիպումից հետո ասել է Բրազիլիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դունգան: Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալֆիո Բազիլեն, խիստ ընկճված է եղել եւ մի կերպ է պատասխանել լրագրողների հարցերին: «Շնորհավորում եմ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչին, ֆուտբոլիստներին եւ բոլոր երկրպագուներին: Այսօր մեր ֆուտբոլիստներն անճանաչելի էին, կարծես առաջին անգամ էին խաղադաշտ դուրս եկել: Բապտիշտայի խփած գոլից հետո տղաները հոգեբանական ճգնաժամ ապրեցին, իսկ երկրորդ գոլից հետո կորցրեցին հավատը հաղթանակի նկատմամբ: Գնդակը կլոր է, եւ միշտ չէ, որ ուժեղը հաղթում է: Այժմ, հարկավոր է հնարավորինս ուշքի գալ, քանզի առջեւում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարն է», - ասել է Բազիլեն:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.