|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Շատ աշխատանքներ կան ստեղ անելու, քուրիկ ջան»12:25 Yerevan | 8:25 GMT | Wednesday 9 May 2007Մարինե Խառատյան Գավառի թիվ 22 ընտրատարածքում ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու առաջադրված, ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի անունը հանրությանը առավել հայտնի դարձավ Մոսկվայի կազինոներից մեկում պատկառելի գումար տարվելու եւ դրա հետեւանքով ծեծ ուտելու դեպքի առնչությամբ: Տիգրան Արզաքանցյանը այս օրերին չի բացակայում Գավառից: Երեկ զրուցեցինք պատգամավորի թեկնածուի հետ, որը թեեւ դժվարությամբ, բայց համաձայնեց հեռախոսով պատասխանել մեր հարցերին: Նշենք, որ պարոն Արզաքանցյանի մտքի անաղարտությունը պահպանելու համար նրա խոսքը ներկայացնում ենք առանց էական խմբագրման: - Պարոն Արզաքանցյան, ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը Գավառում: - Ինձ թվում ա՝ նորմալ է գնում, ամեն ինչ նորմալ գնում է իրա հունով: - Այս օրերին քարոզչության ի՞նչ ձեւեր եք նախընտրում, բարեգործություն անո՞ւմ եք: Նախկինում հայտնի է, որ տրնդեզ էիք կազմակերպում ...: - Ես մենակ տրնդեզ չեմ կազմակերպե: Նախ՝ տրնդեզ ես չեմ կազմակերպե, իմ հիմնադրամը չորս տարի ա գործում ա, քարոզաարշավի հետ էլ գործ չունի: Իրեն ունի ծրագիր: Էդ ծրագրով մասնակցում ա, սոցիալական կարիք ունեցող ժողովրդին ա օգնում, որը գրանցված է օրինական գյուղապետարանում, մարզպետարանում, բոլոր տեղ, օրինական այդ մարդկանց՝ զոհվածի ընտանիքներին, ազատամարտիկների ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, այն ընտանիքներին, որ չեն կարողանում իրենց երեխաների ուսման վարձը մուծեն, դեղորայքի հարցեր լուծեն իրանց հիվանդների համար: Էդքան գործեր ա անում, շատ հարցերի գծով հիմնադրամը էդպիսի բաներով ա զբաղվում: - Այս օրերին է՞լ է հիմնադրամը աշխատում: - Ոչ այս օրերին հիմնադրամը չի աշխատում, որ չասեն Արզաքանցյանի հիմնադրամը կաշառք է տալիս: Այս օրերին ես չեմ ուզում, որ աշխատի: - Պարոն Արզաքանցյան, հետաքրքիր է, հատկապես ի՞նչն է Ձեզ դուր եկել ԱԺ աշխատանքում, որ ուզում եք նորից պատգամավոր դառնալ: - Ես գիտեմ, որ իմ առաջի տարվա փորձը, որ ես անփորձ էի, չէի շփվե խորհրդարանի հետ, առաջին անգամ, որ մտել եմ ընդեղ, հիմա տեսել եմ արդեն՝ ինչ աշխատանքներ պետք է շարունակեմ իմ արած գործերից, ինչով կարամ արդեն պետք գամ իմ տարածաշրջանին խորհրդարանում: Շատ գործեր կա ստեղ անելու, ես խորհրդարանում պետք է տանեմ, բարելավեմ մեր տարածաշրջանի վիճակը, որովհետեւ սոցիալական մեծ խնդիրներ ունի, բացի էդ էլ շատ աշխատանքներ պետք է ես ծրագրերի մեջ մտցնեմ խորհրդարանի հետ ԱԺ-ում կատարեմ, որ մտցնեմ բյուջե, ստեղի սոցիալական հարցերը լուծեմ: Շատ մեծ խնդիրներ կա, այո: - Պարոն Արզաքանցյան, այսինքն, չորս տարում Դուք փորձ եք ձեռք բերել, հիմա ուզում եք շարունակել փորձառությունը: - Մարդ ինչքան ապրում, աշխատում ա, փորձ ա ձեռք բերում: Ես արել եմ իմ աշխատանքն էլ, փորձ էլ եմ ձեռք բերել: - Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր շանսերը: - Դե, էտի 12-ից հետո կերեւա, բայց ես որ մի բանի մեջ մտնում եմ, ուրեմն մի հաշվարկ ունեմ, չէ՞, որ մտնում եմ: - Իսկ Ձեր հաշվարկի հիմքում ի՞նչն է, ՀՀԿ աջակցությո՞ւնն է: - Հաշվարկի հիմքում իմ ֆակտրն է, որ բոլորը գիտեն ես էս հող ու ջրի ժողովուրդ եմ, անուշադրության չեմ մատնե ոչ մի անգամ իմ ժողովրդին, ես միշտ իրենց կողքին եմ եղե, ինչ եղել է՝ դժբախտություն, տոնակատարություն, միջոցառումներ: Ամեն ինչում ես իրենց կողքին եմ եղե՝ որպես կայացած մարդ, մեծ բիզնեսի տեր, ես իմ միջոցներով, ամեն ինչով իմ քաղաքի կողքին եմ եղե, մեր համայնքն էլ չեմ առանձնացրե ոչ մի անգամ: - Բա ասում եք՝ համայնքը շատ խնդիրներ ունի, փաստորեն Դուք կողքին եք եղել ու այդքան խնդիրներ կան դեռ: - Եթե ինձանով բոլոր խնդիրները լուծվեին, ես հիմա շուտ էի լուծե մենակ ինձանով: Ուրեմն էս համայնքը շատ մեծ խնդիրներ ունի, մեծ պահանջներ ունի, շատ աշխատանքներ կան ստեղ անելու, քուրիկ ջան: - Ձեր հակառակորդն էլ է չէ՞ ոնց որ էդ հող ու ջրի մարդ: - Ասում են՝ սեւանցի է, պապերը քյավառցի են եղե, չգիտեմ որտեղից են եղե, ճիշտն ասած, լրիվ չգիտեմ: Ես անում եմ իմ գործը, ինքը անում ա իրա գործը, ընտրությունից հետո կերեւա: - Պարոն Արզաքանցյան, հետաքրքիր է նաեւ, օրենք գրե՞լ եք ԱԺ-ում անցած չորս տարվա ընթացքում: - Հետաքրքիր ա, Դուք Ձեր թղթակիցը չունե՞ք ԱԺ-ում, տեսել ա՝ ես ինչ աշխատանքներ եմ կատարե: - Ասում են՝ չեք գրել ոչ մի բան: - Ա, ի՞նչ անեմ, որ...Ես խմբի հետ եմ աշխատե, ես համամասնական ցուցակով եմ գնացե: Խմբի հետ մեծ աշխատանքներ եմ ես կատարե: - Այսինքն` ցուցակով որ գնացել եք, կարող էիք օրենք չգրե՞լ, հա, ցուցակը պետք է գրեր: - Ես զբաղվել եմ, աշխատել եմ իմ խմբի հետ: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՄի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն... ՔաղաքականՄնաց իր արձանը բացիՎերջերս Սերժ Սարգսյանի մոտ նոր հակումներ են առաջացել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն սկսել է... ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |