“Zhamanak” Armenian-American Political Daily

Մյունխենում մեկնարկեց անվտանգության հարցերով միջազգային համաժողովը

18:40 Yerevan | 14:40 GMT | Sunday 7 February 2010

Սերգեյ Ռոմաշենկո

Մյունխենում մեկնարկեց անվտանգության հարցերով միջազգային համաժողովը
Երեկ` Մյունխենում սկսվեց Անվտանգության հարցերով հերթական` 46-րդ միջազգային համաժողովը: Ի տարբերություն նախորդ տարիների, այն այնքան էլ ներկայացուցչական չէ, սակայն քննարկվող հարցերի շրջանակը բավական լայն է:

Փետրվարի 5-ից մեկնարկած համաժողովում երեք օրվա ընթացքում 300 բարձրաստիճան մասնակիցներ` աշխարհի 40 երկրներից, քննարկելու են ատոմային ապասպառազինման, համագործակցության, տարբեր սպառնալիքների դեմ պայքարի, նաեւ տնտեսության եւ կլիմայի պահպանության հարցեր: Կարեւոր թեմաներ են դառնալու Իրանի ատոմային ծրագիրն ու իրավիճակն Աֆղանստանում: Մյունխենյան համաժողովի կազմակերպիչը ԱՄՆ-ում ԳԴՀ նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերը համաժողովի աշխատանքներին մասնակցելու է հրավիրել նաեւ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային: Սպասվում է, որ իր բարձրաստիճան ներկայացուցչին Մյունխեն կուղարկի նաեւ Իրանը:

Պակաս ներկայացուցչական համաժողով

Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարվա Մյունխենյան համաժողովը պակաս ներկայացուցչական է: Նրա մասնակիցների թվում, օրինակ, չկան Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընը: Վոլֆգանգ Իշինգերը, սակայն, հույս ունի դա փոխհատուցել համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների լայն շրջանակով եւ խորը քննարկումներով, որ այս տարի ընթանում են «Կորչեն վերապահումները» կարգախոսով: Այսպես` բավական մեծ ուշադրություն է դարձվելու Ասիային, հատկապես համաշխարհային տնտեսական գերտերությանը` Չինաստանին: Համաժողովի բացմանը ելույթ կունենա ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Յան Ցզեչին: Դա առաջին դեպքն է, երբ Մյունխենյան քննարկումներին մասնակցում է չինացի նման բարձրաստիճան ներկայացուցիչ, հաղորդում է AFP-ն: Համաժողովին չի նախատեսվում որեւէ որոշում ընդունել, այդ պատճառով էլ հյուրերը կարող են ավելի ազատ բանավիճել: Համաժողովում Գերմանիան ներկայացնում են ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Գիդո Վեսթերվելեն եւ պաշտպանության նախարար Կառլ-Թեոդոր ցու Գուտտենբերգը, հաղորդում է «dpa» գործակալությունը: Համաժողովի շրջանակներում Վեսթերվելեն հանդիպելու է իր ռուսաստանցի գործընկերոջը` Սերգեյ Լավրովին, հաղորդում է AFP գործակալությունը: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության հարցերը, անվտանգության եվրատլանտյան կառուցվածքը, իրանական ատոմային ծրագիրը, նաեւ` իրավիճակն Աֆղանստանում եւ Մերձավոր Արեւելքում:

«Deutsche Welle», Գերմանիա

Վերլուծական
Անհանգիստ հասարակած

Անհանգիստ հասարակած

Սերժ Սարգսյանի նախագահությունը կամաց-կամաց մոտենում է հասարակածին:

Քաղաքական
Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Անբարոյականություն է, երբ խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.