|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ստիպված կգնան արտահերթ ընտրությունների19:18 Yerevan | 15:18 GMT | Saturday 4 July 2009Հեղինե Մանուկյան Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում: «Մենք շատ ուշադիր հետեւելու ենք եւ որեւէ աննպաստ զարգացման դեպքում անպայման արձագանքելու ենք: Նախագահ Տեր-Պետրոսյանն էլ նշեց, որ չի բացառվում, որ նույնիսկ հրավիրվի եւս մեկ արտահերթ հանրահավաք, որտեղ մենք մեր դիրքորոշումը կներկայացնենք հանրությանը, եւ կճշգրտենք, թե աննպաստ զարգացումների դեպքում ի՞նչ մարտավարություն ենք որդեգրելու», -երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Իսկ «աննպաստ զարգացում» ասելով` Մուսինյանը նկատի ունի այն փաստը, որ ԼՂՀ-ն դուրս է մնացել բանակցություններից, եւ «ներքին քաղաքականությունում տապալումներ ունենալով՝ ռեժիմը փորձում է արտաքին աշխարհում լեգիտիմություն փնտրել եւ հավելյալ զիջումների է գնում»: «Եթե այդ աննպաստ տարբերակներն արդեն տեղ են գտել որեւէ համաձայնեցված եւ, միգուցե, նաեւ որեւէ ստորագրված փաստաթղթում, դրանք, իհարկե, կարող են վտանգավոր լինել», - նշեց Ա.Մուսինյանը: Հարցին` արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության հույսը արտահե՞րթ, թե՞ հերթական համապետական ընտրությունների վրա է, Արման Մուսինյանը պատասխանեց. «Մեր քաղաքական պայքարը, մեր ամբողջ այս մեկ տարվա համակարգված ճնշումը իշխանությունների նկատմամբ եւ նաեւ սրան զուգահեռ՝ այն պրոբլեմները, որոնք առկա են իշխանության առաջ, եւ այն ձախողումները, որոնք իշխանությունները կամա, թե ակամա իրագործում են` բերելու է այն հանգրվանին, որ իշխանությունը ուղղակի հնարավորություն չունենա այլեւս կառավարել երկիրը եւ ստիպված լինի գնալ ընտրությունների»: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 2-ի հանրահավաքում չանդրադարձավ քաղաքական առողջ ուժերին ուղղված համագործակցությանը` ի դեմս 12 կետանոց պլատֆորմի, ինչի մասին հայտարարել էր նախորդ հանրահավաքի ընթացքում. ՀԱԿ մամլո խոսնակը պարզաբանեց, թե հուլիսի 2-ի հանրահավաքի օրակարգը այլ էր եւ դրա նպատակը քաղբանտարկյալների, Շարժման լիդերների եւ քաղաքացիների շփումն ապահովելն էր: Իսկ ինչ մնում է պլատֆորմի շուրջ համագործակցությանը, ապա Մուսինյանը հստակեցրեց, որ Կոնգրեսը որեւէ մեկի հետ միավորվելու խնդիր չի դրել` սահմանվել է 12 կետ, որոնց շուրջ էլ ՀԱԿ-ը պատրաստ է գործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ: «Եվ եթե կա քաղաքական ուժ, որը 12 կետից որեւէ մեկում մեզ հետ ունի լիակատար համաձայնություն, դառնում է մեր բնական դաշնակիցը»: Ինչ վերաբերում է Դաշնակցության արձագանքներին` ի դեմս ՀՅԴ որոշ քաղաքական գործիչների, ըստ Մուսինյանի` դրանք դեռեւս չեն հնչում որպես կուսակցության ամբողջական պաշտոնական կարծիք: «Եղել են Դաշնակցության տարբեր ներկայացուցիչների կողմից արտահայտված կարծիքներ եւ արձագանքներ, որոնք իհարկե ունեն նրբերանգային տարբերություններ, բայց ավելի ճիշտ կլիներ ունենալ Դաշնակցության պաշտոնական մոտեցումն այդ հարցի վերաբերյալ, որից հետո հնարավոր կլիներ մեկնաբանել այն», - նկատեց Առաջին նախագահի մամլո խոսնակը: Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ՀԱԿ-ի` Երեւանի ավագանու մանդատներից հրաժարվելուն, եւ մասնավորապես այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը դրան իրավական ձեւակերպում չի տալիս: Մուսինյանը պարզաբանեց. «Քաղաքացու համար մեկ խնդիր կա՝ Կոնգրեսը վերցրե՞լ է մանդատ, թե՞ չի վերցրել մանդատ»: Նաեւ հավելեց, որ իրենց համար կարեւորը հայտարարությունն է, ոչ թե թղթաբանությունը: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԱզատ ստեղծագործական ժանրիցՆերսես Երիցյանը դարձել է վերջին օրերի «սիրելի» թեման: ՔաղաքականԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով էԱշոտ Ղուլյանն առաջադրվել է իր թաղում ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |