|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ունի՞, արդյոք, Երեւանը Թեհրանի ակնարկին պատասխան15:57 Yerevan | 11:57 GMT | Thursday 2 July 2009 Իրանի դեսպան Սեիդ Ալի Սաղիղիանը Երեւանում երեկ բավական հետաքրքրական հայտարարություն արեց: Խոսքն, իհարկե, Իրանի նախագահի ընտրությունը «փառապանծ» որակելու մասին չէ: Հայ հասարակության համար դրա մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա: Ինչպես ասում են` փառապանծ տառապանքը փորձ ունի: Խոսքը Իրանի դեսպանի այն հայտարարության մասին է, թե Հայաստան-Իրան երկաթուղին եթե հասնի մինչեւ Սեւ ծով, ապա դա հնարավորություն կտա տարանցիկ ուղի դառնալ եւ Եվրոպայի հետ կապել Չինաստանն ու Ճապոնիան: Իրան-Հայաստան երկաթուղու կապակցությամբ այդպիսի հավակնոտ հայտարարություններ նույնիսկ Տիգրան Սարգսյանը չէր արել, մինչդեռ Իրանի դեսպանը կարծես թե փորձում է խլել նրա հացն ու Հայաստանն ու Իրանը հռչակել երկաթուղային կենտրոն, ընդ որում` առնվազն մայրցամաքային մասշտաբի: Բայց եթե Տիգրան Սարգսյանի դեպքում մենք ուղղակի կծիծաղեինք ու կանցնեինք, ապա Իրանի դեսպանի պարագայում ծիծաղը, մեղմ ասած, անտեղի կլինի, քանի որ Իրանն, այնուամենայնիվ, լուրջ պետություն է եւ դիվանագիտական, աշխարհաքաղաքական նշանակության հայտարարությունները չի ծառայեցնում ներքարոզչական նպատակներին: Ուրեմն` ի՞նչ է նշանակում Իրանի դեսպանի այդ հայտարարությունը, եւ արդյո՞ք դա անակնկալ կլինի պաշտոնական Երեւանի համար: Չէ՞ որ Իրանի դեսպանի հայտարարությունից հետո թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը հարցում են անելու թերեւս առաջին հերթին Երեւանին, թե ինչի՞ մասին էր խոսում Իրանի դեսպանն ու ի՞նչ քննարկումներ են տեղի ունեցել այդ կապակցությամբ Երեւանի եւ Իրանի միջեւ: Զարմանալի է, սակայն վերջին շրջանում կարծես թե «բարի» ավանդույթ է դարձել, որ Երեւանն օգտագործվում է որպես այլ երկրների աշխարհաքաղաքական շահերի արտահայտման ամբիոն: Օրինակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էր, որ հայհոյում էր Իսրայելին Երեւանում, օրինակը Վրաստանի նախագահ Սահակաշվիլին էր, որ հայհոյում էր Ռուսաստանին Երեւանում, եւ հիմա էլ Իրանի դեսպանը, որ կարծես թե Երեւանում արտահայտում է իրանական քաղաքականության մինչ այդ կարծես թե գաղտնի պահվող ցանկությունները կամ մտորումները: Ունի՞, արդյոք, պաշտոնական Երեւանը դրա պատասխանը: Այսինքն` ինչպե՞ս կարող է Երեւանը մեկնաբանել հայ-իրանական երկաթուղու տարանցիկության մասին իրանական ակնարկը, որը թերեւս լուրջ խնդիրներ կարող է առաջացնել հայ-թուրքական բարեկամություն նախաձեռնած Երեւանի համար: Իրանի համար դեսպանի ակնարկած գաղափարը հասկանալի է, որ բացում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ որոշակի առեւտրի դաշտ, ինչն այնքան անհրաժեշտ է Իրանում հետընտրական մթնոլորտի պայմաններում: Բայց ի՞նչ է սպասվում այդ դաշտում Հայաստանին: Այդ դաշտում Հայաստանը լինելու է գնդա՞կը, թե՞ խաղացող, իսկ միգուցե` պարզապես անկյունային դրոշակ: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՈ՞վ «կասի» ապագան ԿովկասիՄինչ հասարակությունն ապրում է ներքաղաքական աշնան սպասումներով` կանխատեսելով, թե ինչ է լինելու... ՔաղաքականՀատեցին շփման գիծը, որպեսզի ցույց տան, որ այն սահման չէԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, Իգոր Պոպովը` ՌԴ եւ Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, երեկ հատել են... ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |