“Zhamanak” Armenian-American Political Daily

Էս ո՞նց ես փոխվել

15:45 Yerevan | 11:45 GMT | Thursday 2 July 2009

Մարինե Խառատյան

Էս ո՞նց ես փոխվել
Մեր թերթի, 2009թ. հունվարի 22-ի համարում տպագրված հարցազրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հարցին, թե «Ձեր կուսակից Ռաֆիկ Պետրոսյանը խորհուրդ տվեց կոնյակ ու լավաշ տանել ձեր հետ ԵԽԽՎ, պատրաստվո՞ւմ եք հետեւել խորհրդին», վստահորեն պատասխանել էր.

«Չեմ պատրաստվում: Կարծում եմ` ժողովրդավարությունը առուծախի առարկա չէ: Ժողովրդավարությունը մեզ է պետք, մեր երեխաներին է պետք: Մենք ենք ապրելու այս երկրում: Լավաշով ու կոնյակով չէ, որ ժողովրդավարություն է ստեղծվում երկրում: Յուրաքանչյուրս մեր անելիքն ունենք»:

ԵԽԽՎ-ից օրերս վերադարձած Դավիթ Հարությունյանի հայտարարությունից պարզ դարձավ, որ նա բավական նահանջել է իր` «ժողովրդավարությունը առուծախի առարկա չէ» եւ «լավաշով ու կոնյակով չէ, որ ժողովրդավարություն է ստեղծվում երկրում» սկզբունքներից ու որոշել Հայաստանի ժողովրդավարության հարցը ԵԽԽՎ-ում լուծել հենց կոնյակով ու լավաշով: Ճիշտ է` լավաշի-բաստուրմայի փոխարեն հայկական պատվիրակությունը նկարներ է տարել իր հետ:

«Ընդհանրապես նվերների հետ կապված ուզում եմ ձեզ ասել, որ դա ընդունված դիվանագիտական պրակտիկա է», - նախօրեին լրագրողներին լուսավորել է նույն Դավիթ Հարությունյանը` շարունակելով. «Տեղեկացնեմ ձեզ` Եվրախորհուրդ է տարվել 6 շիշ կոնյակ` իրենց տուփերով, եւ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին փոխադարձ նվերներ հանձնելը ընդունված է որպես դիվանագիտական պրոտոկոլի մաս: Եղել է, կարծեմ, 11 հանդիպում, որոնցից 6-ի պարագայում նվիրվել է մեկական շիշ կոնյակ, երեքի պարագայում նվիրվել է նկար, երկուսի պարագայում` ոչինչ»:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության միակ ընդդիմադիր պատվիրակ Զարուհի Փոստանջյանի խոսքերով` ՀՀ ԱԺ պատվիրակությունն իր հետ Ստրասբուրգ է տարել մեծաքանակ ուղեբեռ: Լրագրողների հարցին, թե ճի՞շտ է, որ հայկական պատվիրակությունը մեծ քանակի կոնյակ եւ գեղանկարներ է տարել Ստրասբուրգ` Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ես կարող եմ ասել, այո, ես ինքս էլ եմ ականատես եղել, հսկայական քանակի, 30 արկղ էր` հսկայական մեծ արկղերով, նրանք տանում էին, խմիչք էր, թե ինչ էր` ես չեմ կարող ասել, որովհետեւ նրանց վրա պիտակ էին փակցնում, որ այդ արկղերի մեջ գտնվում են այնպիսի ապրանքներ, որոնք կարող են ջարդվել: Եվ ասացին` խոսում են, որ դրանք նկարներ են»:

Եթե հայկական պատվիրակությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, 30 արկղ նվեր է տարել, ապա, փաստորեն, Դավիթ Հարությունյանի ասած «ընդունված դիվանագիտական պրակտիկան» հայկական պատվիրակությունը կիրառել է ԵԽԽՎ գրեթե յուրաքանչյուր պատվիրակի վրա: Մնում է պարզել` ի՞նչ ազգության են եղել նրանք եւ ինչպե՞ս են պատասխանել հայկական պատվիրակության շռայլությանը: Նաեւ հարց է, թե ԱԺ կանոնակարգ օրենքի ո՞ր կետով է նախատեսված կոնյակ եւ նկար նվիրելը եւ պետբյուջեի ո՞ր մասով են սահմանվել այդ գումարները:

Վերլուծական
Ո՞վ «կասի» ապագան Կովկասի

Ո՞վ «կասի» ապագան Կովկասի

Մինչ հասարակությունն ապրում է ներքաղաքական աշնան սպասումներով` կանխատեսելով, թե ինչ է լինելու...

Քաղաքական
Հատեցին շփման գիծը, որպեսզի ցույց տան, որ այն սահման չէ

Հատեցին շփման գիծը, որպեսզի ցույց տան, որ այն սահման չէ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, Իգոր Պոպովը` ՌԴ եւ Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, երեկ հատել են...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.