“Zhamanak” Armenian-American Political Daily

Միակը ճակատագրով, եւ ոչ վերջինը` դժբախտաբար

16:18 Yerevan | 12:18 GMT | Friday 26 June 2009

Միակը ճակատագրով, եւ ոչ վերջինը` դժբախտաբար
Այսօր լրանում է «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի կալանավորման 3-րդ տարին:

Արման Բաբաջանյանը փաստացի առաջին քաղբանտարկյալն էր, քաղբանտարկյալների այն տասնյակների մեջ, որոնք նրա կալանավորումից երկու տարի անց պիտի հայտնվեին բանտերում: Պարզապես եթե մյուս քաղբանտարկյալները բանտում հայտնվեցին հետընտրական իրավիճակում, ապա Արման Բաբաջանյանը նախընտրական իրավիճակի քաղկալանավոր էր: Բանն այն է, որ 2006 թվականը` նրա ձերբակալման տարին, նախընտրական տարի էր, եւ փաստացի դրվում էին իշխանական վերարտադրության այն հիմքերը, որոնք պետք է պետության ու հասարակության համար դառնային 2008 թվականի ողբերգության աղբյուր: Բնականաբար, այդ ամենի հիմքը դնելու համար հարկավոր էր պայքարել ազատ խոսքի բոլոր ամբիոնների դեմ, ինչն էլ դրսեւորվեց Արման Բաբաջանյանի դեմ քրեական հետապնդումով: «Ժամանակ»-ը իշխանական քաղաքականության շեփոր չէր, հետեւաբար «Ժամանակ»-ի խմբագիրը չէր տեղավորվում իշխանական քաղաքականության շահերի եւ շահառուների շրջանակում: Նրա տեղը քաղբանտարկյալների շրջանակն էր, որ այն ժամանակ դեռ շատ-շատերի համար անտեսանելի էր: 1998 թվականից հետո առաջին քաղբանտարկյալն ու ձերբակալված առաջին լրագրողը: Արման Բաբաջանյանը չմնաց որպես միակ քաղբանտարկյալ, բայց մնաց որպես ազատազրկված միակ լրագրող, որը բանտում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եւ մնաց այնտեղ նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք` այդպիսով վկայելով, որ Արման Բաբաջանյանի ձերբակալումը ոչ թե եզակի դեպք էր, այլ ամբողջական պրոցեսի մեկնարկ: Եվ եթե այդ գիտակցումը լիներ այն ժամանակ, երեք տարի առաջ, եւ եթե այդ իրողությանը համարժեք արձագանքը լիներ այն ժամանակ, ապա գուցե հնարավոր կլիներ խուսափել իրավիճակի այն աստիճան լարումից, որ հանգեցրեց զոհերի, վիրավորների եւ տասնյակ քաղբանտարկյալների: Գուցե հնարավոր կլիներ խուսափել նաեւ լրագրողների, ազատ խոսքին եւ ազատ մտքին հավատարիմ լրագրողների հանդեպ այն վերաբերմունքից, որն իհարկե չունեցավ ազատազրկման տեսքով արտահայտություն, սակայն ձեռք բերեց պարզապես ֆիզիկական բռնության հատկանիշներ` դրսեւորվելով տարբեր լրագրողների դեմ կատարված անպատիժ հարձակումների տեսքով: Այդ ամենը, ըստ էության, մեկնարկեց երեք տարի առաջ, հետեւաբար մենք այսօր գործ ունենք ոչ թե անհատի հետ կատարվածի, այլ հասարակության հանդեպ գործվածի հետ: Եվ հետեւություններն ու եզրակացություններն էլ, հետեւաբար, պետք է անել այդ մտայնության հիմքով:

Այսօր, ժ. 12:00-ին նախագահական նստավայրի առջեւ տեղի կունենա բողոքի ակցիա:

Վերլուծական
Անհանգիստ հասարակած

Անհանգիստ հասարակած

Սերժ Սարգսյանի նախագահությունը կամաց-կամաց մոտենում է հասարակածին:

Քաղաքական
Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Անբարոյականություն է, երբ խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.