“Zhamanak” Armenian-American Political Daily

Քոչարյանի շանսը

16:48 Yerevan | 12:48 GMT | Tuesday 28 April 2009

Քոչարյանի շանսը
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ` միանշանակ գնահատել դժվար է: Սակայն միանշանակ է, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ` կապ չունի սկզբունքայնության հետ, որ ՀՅԴ-ն վերցրեց ու թքեց իշխանական կերակրամանի վրա եւ հանուն գաղափարի ու սկզբունքի դուրս եկավ կոալիցիայից:

Հիշենք, թե ում հետ կամ ում իշխանության օրոք կոալիցիա կազմեց Դաշնակցությունը: Դե իհարկե` Ռոբերտ Քոչարյանի: Իհարկե, կոալիցիոն համաձայնության տակ նրա ստորագրությունը չկա, քանի որ նա գնացող նախագահ էր: Բայց ինչպես ասում են` Ռոբերտ Քոչարյանը գնաց, փոխարենը իր տեղը թողեց Դաշնակցությանը: Այսինքն` իրականում Ռոբերտ Քոչարյանը, թերեւս, հենց մնաց կոալիցիայում, բայց Դաշնակցության դեմքով, եւ հայ-թուրքական հարաբերություններն այդ առումով Քոչարյանի համար ամենապատեհ առիթն է: Քաղաքականություն վերադառնալու, թեկուզ առայժմ միջնորդավորված, բայց քաղաքական կյանքում ներկայացված լինելու միակ շանսը Ռոբերտ Քոչարյանի համար այդ հարաբերությունն է, այսինքն` այդ հարաբերության հարցում Սերժ Սարգսյանի զիջողական կեցվածքի ֆոնին անզիջում «վոին» երեւալը: Քաղաքականություն վերադառնալու, քաղաքական գործոն դառնալու որեւէ այլ շանս Ռոբերտ Քոչարյանը չունի: Իսկ կյանքը մեկն է, մեկն է նաեւ քաղաքական կյանք վերադառնալու շանսը, եւ թերեւս Ռոբերտ Քոչարյանը փորձում է այդ շանսն օգտագործել Դաշնակցության միջոցով, ով հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հայ-թուրքական հարցում անհաղթահարելի տարաձայնություններ տասը տարվա ընթացքում չեն ունեցել, ի տարբերություն Սերժ Սարգսյանի: Հետեւաբար պետք է ենթադրել, որ Դաշնակցությունը ընդդիմություն է դառնում Ռոբերտ Քոչարյանի միակ շանսն օգտագործելու համար: Այլ կերպ ասած` Դաշնակցությունը ոչ թե ընդդիմություն է դառնում, այլ դառնում է Քոչարյանի շանսը:

Վերլուծական
Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն...

Քաղաքական
Մնաց իր արձանը բացի

Մնաց իր արձանը բացի

Վերջերս Սերժ Սարգսյանի մոտ նոր հակումներ են առաջացել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն սկսել է...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.