“Zhamanak” Armenian-American Political Daily

Գլոբալիզացիան շարունակվում է

11:08 Yerevan | 7:08 GMT | Thursday 20 November 2008

Հովհաննես Գոսակյան

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական քաղաքականության սկզբունքները, որին ուշի-ուշով սպասում էին ոչ միայն Չինաստանում եւ Ռուսաստանում, այլեւ` Արեւմուտքում:

Հնարավոր է, որ սա հենց G20-ի վաշինգտոնյան հանդիպման ամենակարեւոր ձեռքբերումն է: Բոլորը պատրաստվում էին սոցիալիզմի վերադարձին, պետկապիտալիզմի հարձակմանն ու ազատականության սահմանափակմանը: Ամեն բան, սակայն, հակառակ ընթացք ունեցավ. շուկայական սկզբունքները, ազատ առեւտուրը, բաց ներդրումային ռեժիմը G20-ի ընդունած հռչակագրում ամրագրված են որպես հիմնական արժեքներ: G20-ը բարեփոխում է աշխարհի ֆինանսական ճարտարապետությունը, որը պետք է հենվի ազատ շուկայի սկզբունքների` իրավունքի գերակայության, մասնավոր սեփականության նկատմամբ հարգանքի, ազատ առեւտրի եւ ներդրումների, մրցակցային շուկաների, արդյունավետ կարգավորվող ֆինանսական համակարգի վրա: Հռչակագրում հատուկ ընդգծվում է, որ արդի տնտեսական համակարգը` կառուցված ազատական սկզբունքների վրա, միլիոնավոր մարդկանց թույլ կտա խուսափել աղքատությունից ու կբարձրացնի կենսամակարդակը: Ոչ մի խոսք տնտեսության մեջ պետության տոտալ վերադարձի մասին, սեփական ուժերի վրա հենվելու եւ պրոտեկցիոնիզմի մասին: Բրետտոն-վուդյան ինստիտուտների դերը, բնականաբար, վերատեսության կենթարկվի, բայց միայն ճգնաժամի հետեւանքները վերացնելու միտումներն առավել նշանակալից դարձնելու համար: Գլոբալիզացիայի ավարտ եւս տեղի չունեցավ: Ավելի շուտ հակառակը` աշխարհի տնտեսությունների մերձեցումն ու հասանելիությունը դարձան լեգիտիմ` ընդունված ոչ միայն անգլոսաքսոնական, ռոմանո-գերմանական կամ եվրո-ատլանտյան երկրների հասարակությունների կողմից: Արեւմուտքը պատրաստ է աշխարհի հետ կիսել տնտեսական իշխանությունը` սրանում էլ կայանում է բրետտոն-վուդյան ինստիտուտների բարեփոխումները, որոնք այժմ կարելի է անվանել մետաֆորիկ: Ավելի խիստ ասած` առաջատար քսան երկրները պահպանեցին վաշինգտոնյան կոնսենսուսի շուկայական տնտեսության սկզբունքները, բայց, հավանաբար, այժմ նոր խաղի կանոնների համաձայն` որոշումը պետք է ընդունի ոչ միայն վաշինգտոնյան «աբկոմը»:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.