|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դուզ-քյասար-տղամարդավարի. թե մեզ կամ ձեզ ինչ-որ բան էլ փրկելու է` էդ է փրկելու... Թե չէ` տակի~ց-լղոզվա~ծ-նենգորե~ն...23:28 Yerevan | 19:28 GMT | Saturday 11 October 2008 Որ ինչ, էլի: Մի հարցնող լինի: Ու վերնագրում նշված էդ երկու սկզբունքների տարբերությունն է հենց Համաժողովրդական Շարժման-ՀԱԿ-ի ու օրվա իշխանությունների էական տարբերություններից մեկը: Օրինակ. Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ասում. գիտեք, էնդեղ, էն հարավ-արեւելյան Ասիայում մի երկիր կար, կիսամիջնադարյան մի իշխանություն ուներ, որ հետո աճեց-մեծացավ... Ասում է` թաթար-մոնղոլական: Չի ասում, գիտեք, ախր թալանը ոնց որ թե մի քիչ շատ է, կարծես թե համարժեք չէ ոչ թալանողի-ոչ էլ թալանվողի ինտելեկտին-ախորժակին-արժանիքներին, չի ասում ժողովրդավարական ինստիտուտները կարծես թե ոչ լիարժեք են գործում, արժե մի փոքր ավելի հոգածու լինել մարդ արարածի իրավունքների պահպանման հանդեպ. չէ, ասում է` ավազակապետություն: Չի ասում. ախր մի քիչ ոնց որ թե շատ եք տանջում մարդուն` սպանելիս, գուցե փոքր-ինչ ավելի ուշադիր լինեք պետության եւ պետականության հոգսերի հանդեպ, գուցեեւ արժե խորհել պատմական պատասխանատվության խնդիրների շուրջ. չէ, ասում է` սահմանազանցություն: Իսկ մյուս կողմը, պարզապես, սեթեւեթում է. «դեղին մամուլ», «ոչ ցանկալի մթնոլորտ» («ԺԵ», թիվ 170, 10 հոկտեմբերի 2008թ., էջ 1) ու էլի էդ կարգի անհեթեթություններ: Իմ ընկեր Մեսրոպ Հարությունյանը էդպես էլ անթրաշ` մորուքով կմնա, որովհետեւ ոչ միայն «դեղին մամուլ» ասվածը մեր պաշտոնյաները չգիտեն ինչ է-որտեղից է եկել-ինչու, այլեւ շատ ու շատ ավելի պրիմիտիվ բաներ: Զորօրինակ` արժանապատվություն, պատասխանատվություն, պատվախնդրություն, մեծահոգություն, կայացվածություն, լայնախոհություն, միտք... Էլ հոգեւորի մասին չեմ էլ խոսում: Անիմաստության պատճառով: Որովհետեւ եթե էդ բաներից տեղյակ լինեին` միանգամայն չպահանջարկված չէին ծեքծեքա-սեթեւեթի-պորտապարի... Այլ միանգամից` դուզ-քյասար-տղամարդավարի. - Ախպեր ջան (տարբերակներ. քուր ջան, քուր ջան-ախպեր, արա` այ տղա), դու, վոոփշըմ, մերոնցից չես, ազիզ: Ու ռազ ըտենց ա` գործից պըտի հելնես: Ըստե մեր տղեն պըտի աշխտի: Որովհետեւ ինքը ջոգող տղա ա... Ընենց որ` յան տուր: Դավայ-դավայ ստուց... Էսպես կամ էլ մոտավորապես էսպես է հնչում նրանց «բացատրությունը»: Ու բառերը, հիրավի, կարեւոր ու էական էլ չեն. կարեւորը այդ բառերի ներքո թաքնված «ոգին» է, որը ստույգ այդպիսին է: Ինչո՞ւ չեք ասում: Ինչու: Ոչ այն պատճառով, որ քաղաքակիրթ եք, որ նաեւ կոշտությունն անհարիր է ձեզ, որ խիստ նրբանկատ եք, ոչ էլ որ ձեր քիմքին չի գալիս էդ ոճը... Չէ, պարզապես ձեր բնույթն է էդպիսին. տակից-դավադրաբար-նենգորեն: Երեսից ժպտալով: Ծեքծեքում-զեղում-սեթեւեթանքներով: Աշխարհում երկրորդ մասնագիտության քրմուհիների պես, բայց` կույսի տեղ դրած... Է՞ս չեք... ...Հա, մի բան էլ կա, որ չեք հասկանում. էսօրվա իշխանությունների գովքն իմաստ չունի անելը նաեւ ձեր բուհերում գոնե. մինչեւ էդ ուսանող էրեխեքը կավարտեն` եկող տարվա մայիս-հունիս ամիսները նկատի ունեմ, էս իշխանությունների իզն ու թոզը մնացած չի լինի մեր երկրում, էնպես որ` էդ էրեխեքի ուղեղները ոչ պիտանի բաներով ինչքան քիչ լցնեք` էնքան լավ... Մի բան էլ ու` վերջ. 2009-ի տարեմուտը ձեր պատկերացրած էս նախագահը չի շնորհավորելու, այլ ժողովրդի կամքով ընտրվածը: Էնպես որ` անկապ մարմնա ու մտաշարժումներ մի արեք: Նոր իրավիճակին հարմարվելու անձնական պլաններ մշակեք` ավելի լավ է: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |