“Zhamanak” Armenian-American Political Daily

Դադարեցրեք հալածանքները

14:52 Yerevan | 10:52 GMT | Friday 10 October 2008

Հայաստանում, Սփյուռքում եւ Լեռնային Ղարաբաղում քաջ հայտնի Սարգիս Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից է, որը 1988թ. Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից իրեն մինչեւ վերջ նվիրեց Ղարաբաղյան շարժմանը: Նա Ղարաբաղյան պատերազմի հերոս է, առաջին իսկ օրից մինչեւ վերջ ազատագրական պայքարի մասնակից եւ Ղարաբաղին ամենաբազմազան օգնությունների կազմակերպիչ: Այդ մասին շատ լավ գիտեն ե՛ւ Ռ.Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը: Այդ ամենը, սակայն, նրանց համար ի չիք դարձավ, երբ պարզվեց, որ Սարգիս Հացպանյանը վերջին նախագահական ընտրությունների առիթով ծավալված Համաժողովրդական Շարժման կողմնակիցն է: Մարտի 1-ի սպանդից հետո, Ազատության հրապարակում իր մի քանի ելույթների համար հետապնդումների ենթարկվեց նաեւ Սարգիս Հացպանյանը: Վերջին օրերին, երբ նա վերադարձել է իր բնակարան, ոստիկանությունը շրջափակել է այն՝ հանձնարարություն ունենալով նրան բռնի արտաքսել Հայաստանից:

Իր կատարած բազմաթիվ հանցանքների պատճառով սեփական ժողովրդից սարսափած վարչախումբը որպես գոյատեւման հիմնական միջոց շարունակում է ապավինել ապօրինությունների, մասնավորապես` քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Հենց այդ սարսափն է նրան ստիպում անազատության մեջ պահել բազմաթիվ քաղբանտարկյալների, իսկ Համաժողովրդական Շարժման տասնյակ առաջամարտիկների, քաղաքական գործիչների նկատմամբ չդադարեցնել հալածանքները: Սարգիս Հացպանյանին Հայաստանից արտաքսելու վարչախմբի որոշումը ոչ միայն անհիմն է ու անբարոյական, այլեւ կոպտորեն խախտում է ՀՀ մի շարք օրենքներ: Մենք դատապարտում ենք այն եւ պահանջում անհապաղ դադարեցնել Արցախի հերոսներից մեկի նկատմամբ հալածանքն ու բռնությունները:

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

09.10. 2008

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.