|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ռուսաստանը «հեռանում է» Վրաստանից18:42 Yerevan | 14:42 GMT | Tuesday 7 October 2008 Երեկ սկսվել է Ռուսաստանի զորամիավորումների դուրսբերումը Վրաստանի տարածքից: Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Հանսյորգ Հաբերը նախօրեին ասել է, որ առաքելության անդամները անձամբ ներկա են եղել ռուսական զորքերի դուրսբերման նախապատրաստական աշխատանքներին: Հաբերը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհարգի իր խոստումը եւ մինչեւ հոկտեմբերի 10-ը ամբողջությամբ դուրս կբերի իր զորքերը Վրաստանից: Վրաստանի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ռուսաստանյան զորքերը հեռանում են նաեւ Աբխազիայի մատույցներից: Ռուսաստանը նախապես հայտարարել էր, որ զորքերը դուրս կբերի «բուֆերային գոտիներից», սակայն ռազմական ներկայություն կպահպանի ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Աբխազիայում: Ռուսաստանը պայմաններ է առաջադրում Երեկ կայացած Ռուսաստանի վարչապետ Պուտինի եւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պաշտոնական հանդիպման արդյունքներից պարզ է դարձել, որ երկու երկրների հարաբերություններն առաջիկայում կախված են լինելու Բելառուսի կողմից Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումից: Ալեքսանդր Լուկաշենկոն այս հարցի առնչությամբ նախօրոք նկատել էր, որ սույն խնդիրը պետք է դառնա Բելառուսի նորընտիր խորհրդարանի քննարկման նյութը, ինչը դուր չի եկել պաշտոնական Մոսկվային: Վերջինս էլ ռուսական գազի դիմաց երկու միլիարդ դոլարի չափով ստաբիլիզացիոն վարկը սպառնում է չտրամադրել Մինսկին: Ի դեպ, ռուսական գազի համար Բելառուսը 2009թ. կվճարի 250 դոլար:
Վրացական ուտոպիա Վրաստանի նախկին նախագահ Է.Շեւարդնաձեն հանդես է եկել համաշխարհային կառավարություն ստեղծելու նախաձեռնությամբ: Անցյալ շաբաթ նա այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, ինչպես նաեւ առաջատար միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններին: Նրա կարծիքով` ՄԱԿ-ը պետք է վերակազմակերպել Միջազգային խորհրդարանի` «աշխարհը փրկելու անհապաղ եւ երկրագնդում կյանքը պահպանելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար»: n
Չավեսական մոտեցում Վենեսուելան, երկրի նախագահ Ուգո Չավեսի նախաձեռնությամբ, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Բելառուսի օգնությամբ «ստեղծում է սեփական ֆինանսական համակարգ», որը թույլ կտա վերջինիս պաշտպանվել արեւմտյան համակարգի ֆինանսական ճգնաժամի հետեւանքներից: n
Նավթի գնի անկումը կկործանի Ռուսաստանի տնտեսությունը Երկուշաբթի նավթի գինը համաշխարհային բորսաներում հասավ մեկ բարելի դիմաց 90 դոլարի սահմանագծին: Մինչդեռ նավթի գների գլխավոր անկումը դեռ տեղի չի ունեցել: Այն տեղի կունենա առաջիկայում սպասվող գլոբալ ճգնաժամին զուգընթաց: Ըստ կանխատեսումների` 2009թ. նավթի գինը կարող է հասնել 40-50 դոլարի: Գների նման անկումը կործանարար կլինի Ռուսաստանի համար, որի տնտեսությունն ամբողջությամբ կախված է նավթից եւ գազից ստացվող եկամուտներից: Ընթացիկ տարվա հունիսի 11-ին նավթի գինն արժեր 147 դոլար մեկ բարելի դիմաց, եւ այդ ժամանակ շատ փորձագետներ կանխատեսում էին, որ մինչեւ տարեվերջ նավթը կարժենա 200 դոլար: Նավթի գների անկման հետեւանքով ամենամեծ վնասները կրելու է Ռուսաստանը, մինչդեռ համաշխարհային տնտեսության կայունացման համար նավթի գների նվազումը կարող է դրական դեր խաղալ: Լրահոսը` Արման Բաբաջանյանի |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |